Բարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարոն (լատիներեն՝ baro-ից — ֆրանկական բառ, որը նշանակում է տղամարդ, մարդ), միջնադարյան ֆեոդալական տիտղոս Արևմտյան Եվրոպայում, հարուստ ազնվական կամ սենյոր, թագավորի անմիջական վասալը (կանացի` բարոնուհի): Անգլիայում կրտսեր պերի կոչումն է և մինչև այժմ գոյություն ունի. գտնվում է վիկոնտից ցածր, զբաղեցնելով պերերի ազնվական հիերարխիայի ամենացածր աստիճանը: Գերմանիայում բարոնը կոմսից ցածր է:

Բովանդակություն

[խմբագրել] Տիտղոսի պատերազմը

Գերմանիայում այս տիտղոսը տրվում էր այնպիսի ասպետական միաբանությունների անդամներին, որոնք ունեին կայսեր հովանավորությունը: 15-րդ ֆարից այն տրվում էր նաև մեծ իշխանավորների ցածր ազնվականներին: Անգլիայում ,Ֆրանսիայում, Ավստրիայում այն ցածր էր վիկոնտից, կոմսից, մարքիզից և հերցոգից, նաև սրանց բոլորի որդիներից:

[խմբագրել] Ռուսական կայսրությունում

Ռուսական կայսրությունում բարոնի տիտղոսը սահմանվել է Պետրոս I-ի կողմից, առաջինը 1710 թվականին այն ստացել է Պ.Պ. Շաֆիրովը:

19-րդ դարի վերջում Ռուսաստանում կային մոտ 240 բարոնական տոհմեր: Տիտղոսը վերացվել է 1917 թվականի նոյեմբերի 11-ին:

[խմբագրել] Ճապոնիայում

Բարոն Կիձյուրո Սիդեխարան, Ճապոնիայի արտգործ նախարարը 1932թ. «Time» ամսագրի վրա

Դանսյակու` բարոնական արժանապատվություն (չինական նան տիտղոսից) 1884—1947թթ. բարձրագույն ճապոնական արիստոկրատիայի` կաձոկուի կազմում : Ընդհանուր` 409 տիտղոս:

[խմբագրել] Կիլիկյան Հայաստանում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Բերդատեր պարոն:

Կիլիկիայի հայկական պետության խոշոր ֆեոդալ իշխանները կրում էին Բերդատեր պարոն տիտղոսը: Պարոն բառը փոխառյալ է բարոնից: Բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը: Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը:

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով