Կոմս
Տես նաև Կոմս (այլ կիրառումներ)
Կոմս (գերմ.՝ Graf), թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում:Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին (օրինակ` comes sacrarum largitionum — գլխավոր հարկահան): Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում(գերմ.` Gau 100 հոգանոց գյուղ հին գերմանացիների մոտ) ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ: 877թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական:
Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո ` բարձր ազնվական տիտղոս` (կանացի` կոմսուհի):
Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս: Վերացվել է 1917թ. նոյեմբերի 11-ին: Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անանական կոմսություններ:
Տես նաև [խմբագրել]
- Էրլ — անգլիական կոմսերի տիտղոս
- Յարլ — տերմին, որից առաջացել է անգլիական կոմսերի տիտղոսը` earl
- Պֆալցգրաֆ
- Մարկգրաֆ
- Լանդգրաֆ
- Վիլդգրաֆ
- Ռաուգրաֆ
- Ֆրեյգրաֆ
- Բուրգգրաֆ
- Վիկոնտ
| Գերմաներեն | Անգլերեն | Ծանոթագրություն |
|---|---|---|
| Markgraf | Margrave и (կրտսեր) Marquess կամ Marquis |
Mark: march (ճահիճ, սահմանային մարզ) + Graf |
| Pfalzgraf | Պալատինի կոմս կամ Palsgrave (հին անգլերեն) |
Pfalz (պալատ) + Graf |
| Reichsgraf | Կայսրության կոմս | Reich (Սրբազան Հռոմեական ) Կայսրություն + Graf |
| Landgraf | Landgrave | Land (երկիր, հող) + Graf |
| Freigraf | Free Count | allodial?) + Graf; |
| Gefürsteter Graf | Princely Count | Գերմանական «դառնալ Reichsfürst» բայը + Graf |
| Burggraf | Burgrave | Burg (ամրոց, տեղանք) + Graf |
| Rheingraf | Rhinegrave | Rhein (գետ Հռենոս) + Graf |
| Altgraf | Altgrave | Alt (ծեր) + Graf (շատ հազվադեպ) |
| Wildgraf | Wildgrave | Wild (որս կամ անբնակ վայր) + Graf |
| Raugraf | Raugrave | Rau (անբնակ վայր) + Graf |
| Vizegraf | Viscount | Vize = vice- (տեղակալ) + Graf |