Հռենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rhein-Karte.png

Հռենոս (գերմաներեն` Rhein, ֆրանսերեն` Rhin, հոլանդերեն` Rijn) — գետ Արևմտյան Եվրոպայում։

Սկիզբ է առնում Ալպերում (Շվեյցարիայում) և թափվում Հյուսիսային ծովը` առաջացնելով դելտա։ Հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների տարածքով։ Երկարությունը 1320 կմ է, նավարկել է 952 կմ (մինչև Բազել և Բոդենի լճով)։ Ջրանցքներով միացված է Ռոն, Մառն, Վեզեր, Էլբա, Էմս գետերին։ Հռենոսի ափին են Բազել (Շվեյցարիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Մանհայմ, Մայնց, Բոնն, Քյոլն, Դյուսելդորֆ, Դյուսբուրգ քաղաքները, գետաբերանում` Ռոտերդամ ծովային նավահանգիստը (Նիդերլանդներ

[խմբագրել] Էթիմոլոգիա

Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է կելտական լեզուներից և կապված է «ջուր» հասկացության հետ։ Որպես հիմք առավելապես ընդունվում է գալլ. renos, rhenus կամ rino (իմաստները` «հոսող ջուր, գետից» մինչև «լիճ, ծով»)։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են հնդեվրոպական ri «գնալ, հոսել, շտապել» հիմքի հետ` ri-enos «հոսող ջուր»։ Անվանման լատիներեն գրությունը եղել է Rhenus։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ. Երևան: «Լույս», էջ 38-39. 


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով