Նոր Նախիջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր Նախիջևան (ռուսերեն՝ Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван) հայաբնակ շրջան է Դոնի-Ռոստով քաղաքում, Ռուսաստան։ 1778 թ, Եկատերինա Բ հրավիրել է հայ վաճառականներ Ղրիմից Ռուսաստան և նրանք հաստատել են գաղութ Դոնում որը կոչել են Նոր Նախիջևան հայկական շրջանի՝ Նախիջևանի անունը գործածելով։ 1928 թ, Նոր Նախիջևանը միացվել է Դոնի-Ռոստովին։


Պատմությունը [խմբագրել]

Նախապես կոչվել է Նախիջևան: 1838 թվականին Երևանի նահանգի Նախիջևանից տարբերելու համար վերանվանվել է Նոր Նախիջևան: XIX դարի սկզբին Նոր Նախիջևանը արհեստա-արդյունաբերական և արևտրական կենտրոն էր: Քաղաքամերձ գյուղերում զարգանում էին անասնապահությունը և հողագործությունը: Զարգացավ քաղաքաշինությունը: Քաղաքում կառուցվեցին 6 հայկական եկեղեցի, արվարձանում Սուրբ Նշան վանքը: Նոր հաստատված բնակչությանը արտոնություններ էին տրամադրվում: 1783 քաղաքում տպարան է բացվում: Գործում է հոգևոր ճեմարան, իգական և արական գիմնազիաներ, արհեստագործական և արևտրական ուսումնարաններ: Ընդհանուր առմամբ 1819 թվականին Նոր Նախիջևանում գործում էին 9 բարեգործական և լուսավորչական հիմնարկություններ: 1900 թվականին կառուցվում է թատրոնի նոր շենքը:


Նշանավոր անձիք Նոր Նախիջևանից [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]