Հովակիմ Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովակիմ Լազարյան
Դիմանկար
Ծնվել է1743[1][2]
ԾննդավայրՆոր Ջուղա, Աֆշարյան կայսրություն, Իրան[1][2]
Մահացել էհունվարի 2, 1826(1826-01-02)[1][2]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԱմուսինԱննա Լազարևա
Ծնողներհայր՝ Աղազար Լազարյան, մայր՝ Աննա Լազարյան
ԵրեխաներԵղիսաբեթ Լազարյան-Հայրապետյան, Մարիա Լազարյան-Դելյանովա, Մարֆա Աբամելիկ, Հովհաննես Լազարյան, Խաչատուր Հովակիմի Լազարյան, Եղիազար Լազարյան, Արտեմի Լազարև և Եկատերինա Լազարևա
 Ekim Lazarev Վիքիպահեստում

Հովակիմ Աղազարի Լազարյան (1743[1][2], Նոր Ջուղա, Աֆշարյան կայսրություն, Իրան[1][2] - հունվարի 2, 1826(1826-01-02)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբոր՝ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն, 1815 թվականին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը։ Պաշտպանել է Հայոց եկեղեցու շահերն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև միջնորդել ռուսական կառավարության մոտ՝ անձեռնմխելի թողնելու ռուսահայ գաղութներին նախկինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները։ Մոսկվայի Վագանկովո գերեզմանոցում կառուցել է տվել Սուրբ Հարություն եկեղեցին։ Գրել է հայրենասիրական և երգիծական բանաստեղծություններ (անտիպ)։ Լազարյանի նամակները արժեքավոր տեղեկություններ են պարունակում XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովակիմ Լազարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովակիմ Լազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 470