Ալեքսանդր Մյասնիկյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ալեքսանդր Մյասնիկյան | |
|---|---|
![]() |
|
| ԱԱՀ՝ | Ալեքսանդր Մյասնիկյան |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 9, 1886թ. |
| Ծննդավայր՝ | Նոր Նախիջևան (Ռուսական կայսրություն) |
| Վախճանի օր՝ | Մարտի 22, 1925թ. |
| Վախճանի վայր՝ | Թբիլիսիի մոտ (Վրաստան) |
Ալեքսանդր Մյասնիկյան (Ծնվ. փետրվարի 9, 1886թ Նոր Նախիջևան (Ռուսական կայսրություն - մահ. Մարտի 22, 1925թ. Թբիլիսիի մոտ (Վրաստան), հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ:
Ծնվել է 1886թ. Նոր Նախիջևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին: 1917թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում: 1917թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա` նահանգային կոմիտեի քարտուղար: 1921թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ: 1922թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Զոհվել է 1925թ. ավիավթարից:
