Գայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայ
Г.Д. Гай.jpeg
հեղափոխական, սովետական հրամանատար
ԱԱՀ՝ Հայկ Բժշկյանց
Ծննդյան օր՝ փետրվարի 6, 1887
Ծննդավայր՝ {{{2}}} Թավրիզ, Իրան
Վախճանի օր՝ դեկտեմբերի 11, 1937

Գայը (Հայկ Բժշկյանց, ռուսերեն` Гaя Дмитpиeвич Гaй; 1887 - 1937) սովետական բանակի հայազգի հրամանատար էր, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար /գեներալ-գնդապետ/: Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ ազգանունով, որը ավելի հեշտ էր արտասանվում[1]

Ծնվել է փետրվար 6, 1887 թ., Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական` Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար հեռացվելու պատճառով: Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին: Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին: Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակադեմիաներում[2]: 1935 թ. հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել: Հետմահու արդարացվել է 1956 թ. հունվարի 21-ին:

Գայը 20-ական թվականներին


Ծանոթագրություն [խմբագրել]

  1. http://www.hayzinvor.am/11588.html
  2. Գայ (Հայկ Բժշկյանց), Երևանի հուշարձանների կայք