Ալեքսանդր Թամանյան
| Ալեքսանդր Թամանյան | |
|---|---|
![]() Ճարտարապետ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյա |
| Ծննդյան օր՝ | Մարտի 21 1864 |
| Ծննդավայր՝ | Կրասնոդար, Ռուսական Կայսրություն |
| Վախճանի օր՝ | Փետրվարի 11 1947 (82 տարեկանում) |
| Ազգություն | Հայ |
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (Մարտի 21 1864 Կրասնոդար – Փետրվարի 11 1947 Կրասնոդար) հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914 թ), ՀՍՍՀ ճարտարտապետ է եղել (1926 թ․)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917-ին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Թամանյանը եղել է Ժողկոմխորհին կից պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավարը 1923 թվականից։
[խմբագրել] Գործունեությունը
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն եղել է Երևանի գլխավոր հատակագիծն 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվական։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծն 500.000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի(Նոր Բայազետ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։ Երևանում նրա նախագծով կառուցվել են աստղադիտարանը (1930-1935), անատոմիկումը (1926-1933), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերն (1927-1932), հանրային գրադարանը(1932-1938)։ Նրա նախագծով կառուցվել է նաև Կառավարության տունը (1926-1929), Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953)։ Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն Է:
