Հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոէլեկտրակայան

Հիդրոէլեկտրակայան կամ ջերմաէլեկտրակայան (ՀԵԿ), Էլեկտրակայան, որտեղ օրգանական վառելիքի, այրման ջերմությունը փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների և սարքավորումների համալիր։ Զերմաէլեկտրակայաններն առավել տարածված էլեկտրակայաններն են. նրանցում արտադրվում է էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի ավելի քան 80%-ը:

Աշխատանքի սկզբունք[խմբագրել]

Ստացված շոգին գլխավոր շոգեխողովակագծերով տրվում է շոգետուրբին, որտեղ ընդարձակվելով (ճնշման անկման հետեանքով), ձեռք է բերում մեծ արագություն՝ շոգու պոտենցիալ էներգիան կինետիկի փոխակերպվելու շնորհիվ։ Շոգու կինետիկ էներգիան փոխակերպվում է տուրբինի ռոտորի պտտական շարժման (1500 և 3000 պտույտ/րոպե արագությամբ)։ Վերջինիս միացվում է էլեկտրական գեներատորի ռոտորը, որի պատման հետեանքով առաջանում է էլեկտրական հոսանք։ Արտադրված էլեկտրական էներգիան ենթարկվում է տրանսֆորմացման և հաղորդվում էներգահամակարգին։ Շոգետուրբինային ջրաէլեկտրակայաններն աշխատում են ածխով, հեղուկ (մազութ) և գազանման (բնական ու արհեստական գազ) վառելիքով, տորֆով, այրվող թերթաքարերով։ Շոգետուրբինային Զ-ները, որոնք սարքավորված են կոնդենսացիոն տուրբիններով, կոչվում են կոնդենսացիոն էլեկտրակայաններ : Սրանք էներգահամակարգի առանցքային կայաններն են , ելնելով էներգամատակարարման մեջ նրանց ունեցած ֆունկցիոնալ նշանակությունից, կոչվում են ՊՇԷԿ-ներ (Պետական շրջանային էլեկտրակայաններ)։ Դրանք ՍՍՀՄ էներգետիկայի հիմքն են, որոնց հզորությունը կազմում է ջերմաէլեկտրակայանների ամբողջ հզորության 2/3-ը։ ՊՇԷԿ-ները սարքավորված են 500,800,1200 Մվտ միավոր հզորությամբ էներգաբլոկներով։ 1931թ-ին ՍՍՀՄ-ում գործում էին 1 մլն կվտ հզորությամբ 55 Զ-ներ, իսկ 1980-ին միայն Զապորոժիեի և Ուգլեգորսկի ՊՇԷԿ-ների հզորությունը կազմել է 3600-ական կվտ։ Նախագծվում են 4500 կվտ և ավելի hզnրության Զ-ներ։ Հրազդանի ՊՇԷԿ-ի հզորությունը 1110 Մվտ է։ Այն էլեկտրակայանները, որոնք բավարարում են սպառիչների էլեկտրական և ջերմային էներգիաների նկատմամբ ունեցած պահանջարկը, կոչվում են ջերմաէչեկտրակենտրոններ (ՋԷԿ)։ Զ-ների մեջ որոշակի տեղ են գրավում շոգեգազային և գազատար քինային էչեկտրակայանները։ Ջերմաէլեկտրակայանի տարատեսակ է ատոմային էչեկտրակայանը։ Մեծ հեռանկարներ ունեն մագնիսահիդրոդինամիկական գեներատորներով սարքավորված էլեկտրակայանները։ ՍՍՀՄ-ի որոշ շրջաններում գործում են երկրի ընդերքի ջերմությունն օգտագործող երկրաջերմային էլեկտրակայաններ։

Իտապուի ՀԷԿ, ԱՄՆ[1]
Իտապուի ՀԷԿ, ԱՄՆ[3]


10 կՎտ հզորության առաջին պարզունակ հէկը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում (1903Աղստև գետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի հէկերը։ 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է Ալավերդու հէկը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-1911 թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված հէկեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 հէկ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։

1923-1926 թվականներին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի հէկ-1 էր (4, 56 ՄՎտ)՝ ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի հէկ-2 (2, 4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված հէկը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել Երևանին, Արարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5, 28 ՄՎտ) շինարարությունը։

1928-1932 թվականներին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան։ 1936 թվականին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ 1938 թվականին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի հէկերը՝ սկիզբ դնելով Հայկական էներգահամակարգին։

1948 թվականին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը (34, 2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա հէկն էր։ 1946-1953 թվականներին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70, 5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81, 6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157, 2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։

Կարգավիճակ Հիդրոէլեկտրակայան Երկիր Աշխարհագրական կոորդինատներ Կարողություն (ՄՎ)
1. Երեք կիրճեր (Հիդրոէլեկտրակայան) անգլ.՝ Three Gorges Dam Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 30°49′15″ հս. լ. 111°00′08″ ավ. ե. / 30.820833° հս. լ. 111.002222° աե. ե. 22,500
2. Իտայպու Բրազիլիա
Պարագվայ
25°24′31″ հվ. լ. 54°35′21″ ամ. ե. / 25.408611° հվ. լ. 54.589167° ամ. ե. 14,000
3. Սիլոդու ՀԵԿ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 28°15′35″ հս. լ. 103°38′58″ ավ. ե. / 28.259722° հս. լ. 103.649444° աե. ե. 13,860
4. Գուրի ՀԷԿ Վենեսուելա 7°45′59″ հս. լ. 62°59′57″ ամ. ե. / 7.766389° հս. լ. 62.999167° ամ. ե. 10,235
5. Տուկուրի ՀԵԿ Բրազիլիա 3°49′53″ հվ. լ. 49°38′36″ ամ. ե. / 3.831389° հվ. լ. 49.643333° ամ. ե. 8,370
6. Գրանդ Կուլի ՀԷԿ Ամերիկայի Միացյալ Նահանգներ 47°57′23″ հս. լ. 118°58′56″ ամ. ե. / 47.956389° հս. լ. 118.982222° ամ. ե. 6,809

Տարածված ջերմաէլեկտրակայաններ[խմբագրել]

Տարածված են շոգետուրբինային ջերմաէլեկտրակայանները, որոնցում աշխատող մարմինը ջրային գոլորշին է։

  • Հրազդանի ՊՇէԿ-ում տեղադրված՝
  • -200-300 էներգաբլոկի ջերմային սխեման Շկ-շոգեկաթսա,
  • ՄԳ-միջանկյալ գերտաքացուցիչ,
  • ԲձԳ, ՄՃԳ, ՑՃԴ- տուրբինի բարձր,
  • միջին, ցածր ճնշման գլաններ,
  • Կ-կոնդենսատոր,
  • էգէլեկտրական գեներատոր,
  • ԿՊ-կոնդենսատային պոմպեր,
  • Տ1-ՏՅ-բարձր ճնշման ռեգեներատիվ տաքացուցիչներ,
  • Տ4-Տ8-ից ցածր ճնշման ռեգեներատիվ տաքացուցիչներ,
  • ՍՊ-սնող պոմպեր,
  • Գազազրկիչ,
  • ՅՊ-ցամաքուրդային պոմպեր,
  • ՌՀՏ-ռեկոյպերատիվ հիդրոտուրբին,
  • ԱՋ-Հաշտարակային ջրահովացուցիչ կերպվում է ջերմայինի, որը հաղորդվելով ջրին, այն փոխակերպում է բարձր պարամետրերի (ճնշումը՝ 12,75, 23,5 մպա և ավելի, ջերմաստիճանը՝ 560-565 աստիճան) շոգու։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png