Հրազդան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրազդանից)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հրազդան (այլ կիրառումներ)
Քաղաք
Հրազդան
0Andranik street Hrazdan2.jpg
Հրազդան քաղաքը
40°30′00″ հս. լ. 44°46′00″ ավ. ե. / 40.5° հս. լ. 44.766667° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Կոտայքի
Քաղաքապետ Արամ Դանիելյան
Հիմնադրված է 1959
Այլ անվանումներ Ներքին Ախտա
Մակերես 21 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 1,750 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 52,900 մարդ (2009)
Խտություն 2519 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն հրազդանցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 (223)
Փոստային ինդեքսներ 2301-2309
Պաշտոնական կայք www.hrazdan.am
##Հրազդան (քաղաք) (Հայաստան)
Red pog.png
##Հրազդան (քաղաք) (Կոտայքի մարզ)
Red pog.png

Հրազդանը (մինչև 1959-ը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Հանրապետությունում, Կոտայքի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 40 կմ հյուսիս-արևելք։

Մինչև 1959 թվականը քաղաքը կոչվել է Ներքին Ախտա: 1959 թվականից քաղաքը շրջանային, 1962-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95-ին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995-ից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը:

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան: Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը: Տարածքը՝ 20 կմ²:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Հրազդանը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում: Տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. II-I հազարամյակների դամբարաններ: Պահպանվել է XIII դ. կարավանատուն:

Տնտեսություն [խմբագրել]

Արդյունաբերության կենտրոն, էներգետիկայի կարևոր հանգույց է, գործում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյանի հէկը: Արդյունաբերական կարևոր ձեռնարկություններն են «Հրազդանմեքենա» ՓԲԸ, «Հաց» արտադրաառևտրական միավորումը, տնաշինական, ցեմենտի գործարանները ևն:

Մշակույթ [խմբագրել]

Հրազդանում գործում են են միջնակարգ, երաժշտական, մարզային, գեղարվեստական դպրոզցներ, տեխնիկում, գիմնազիա, մսուր-մանկապարտեզներ, գրադարանների կենտրոնացած համակարգ, 3 կապի հանգույց՝ բաժիններով, մշակույթի, շախմատիստի, տեխնիկայի տներ, ակումբ, թատրոն, մարզահամալիր, հիվանդանոց, նարկոլոգիական դիսպանսեր, պոլիկլինիկա, դեղատուն: Կա պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, զբոսայգի, արհեստական լիճ (հէկը կարգավորող):

Ճարտարապետություն [խմբագրել]

Հրազդանի առաջին գլխավոր հատակագիծը (ընդգրկել է Ներքին Ախտա և Ալափարս գյուղերը) մշակվել է 1927-28-ին (ճարտարապետ՝ Ա. Թամանյան), հաջորդը (ընդգրկել է նաև Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը, Գյումուշի հէկի արհեստական լճի շրջապատի հարթավայրերն ու բարձ-ները)՝ 1961-63-ին (ճարտարապետներ՝ Մ. Գրիգորյան, Է. Ալթունյան): 1978-80-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (120 հազար բնակչի համար, 2010-ի հաշվարկային ժամկետով, ճարտարապետներ՝ Ս. Մանուկյան, Է. Ալթունյան, Վ. Տոնիկյան, Թ. Բալայան, Է. Հարությունյան, ինժ. Գ. Պողոսյան և ուր.): Քաղաքը կազմված է 3 հիմն. զանգվածներից՝ հվ., կենտր. և հս.: Հիմնական արդյունաբերական շինությունները կենտրոնացված են հս. արդ. հանգույցում (ճարտ-ներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան): 1969-ին կազմվել է Հրազդանի վարչահաս-մշակութ. կենտրոնի նախագիծը (ճարտ-ներ՝ Մ. Գրիգորյան, Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Թ. Բալայան), վերակազմվել 1977-85-ին (ճարտ-ներ՝ Մ. Միքայելյան, Գ. Գրիգորյան): Հս. զանգվածի միկրոշրջանների կառուցապատման նախագծերը կազմվել են 1964_88-ին (ճարտ-ներ՝ Մ. Հայրապետյան, Լ. Մելքոնյան, Է. Ալթունյան, Լ. Հովհաննիսյան, Ն. և Գ. Պատրիկյաններ): Հրազդանում կառուցվել են հէկ և ակումբ (1958, ճարտ. Տ. Մարության), Ծովինար ռեստորանը (1960, ճարտ. Ռ. Իսրայելյան), հյուրանոց (1967, ճարտ. Հ. Աչյան), մարզպետարանի, քաղխորհրդի միացյալ շենքը (1976, ճարտ. Գ. Գրիգորյան), ավտոկայանը (1978, ճարտ. Հ. Առաքելյան), դպրոցականների պալատը (1978, ճարտ. Ս. Քյուրքչյան), էներգետիկների պալատը (1979, ճարտ. Լ. Հովհաննիսյան), ավտոհանգրվանը (1980, ճարտ. Ռ.Հովսեփյան) ևն:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png