Էլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
New Yerevan Thermal Power Plant.jpg

Էլեկտրակայան, արդյունաբերական ձեռնարկություն, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ էներգիայի այլ տեսակները էլեկտրականի փոխակերպելու միջոցով։ Նայած փոխակերպվող էներգիայի տեսակին, էլեկտրակայանները լինում են՝

  • Ջրաէլեկտրակայան (ջրէկ)
  • Հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ)
  • Ատոմային էլեկտրակայաններ (ԱԷԿ)
  • Հողմաէլեկտրակայաններ
  • Ջերմաէլեկտրակենտրոններ (ջէկ)
  • Գազատուրբինային էլեկտրակայան (գէկ)

Ջերմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է փոխակերպվում տարբեր վառելանյութերի (քարածուխ, նավթ, գազ,տորֆ) ջերմային էներգիան, հիդրոէլեկտրակայանում՝ շրային հոսքի էներգիան, ատոմային էլեկտրակայանում՝ միջուկային էներգիան, հողմաէլեկտրակայանում՝ օդային հոսքի էներգիան, գազատուրբինային էլեկտրակայաններն ունեն գազատուրբինային շարժիչ, որի այրման խցում այրվում է վառելանյութ։ Ջերմաէլեկտրակենտրոնում կատարվում է էլեկտրաէներգիայի և ջերմության զուգակցված արտադրություն։

Ներկայումս ՀՀ-ում գործում են 13 մեծ ու բազմաթիվ փոքր ջրէկներ։

Commons-logo.svg