Աղստև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարարած Աղստև գետը

Աղստևը Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում նա մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Մուրղուզի և Արեգունի լեռների միջև ընկած գեղատեսիլ կիրճով։ Չնայած այդ ամենին, Աղստևի խորությունը մեծ չէ, շատ տեղերում հնարավոր է ոտքով մի ափից անցնել մյուս ափը։ Վարարումների ժամանակ Աղստևը դառնում է խիստ վտանգավոր, քայքայում է իր ափերը, պոկում հսկայական ժայռաբեկորներ, արմատախիլ անում ծառեր և հանդարտվում է միայն այն ժամանակ, երբ դուրս է գալիս մերձկուրյան տափաստանը։ Աղստևի երկարությունը 133 կմ է։ Վերջինիս վրա կառուցվել է Ջողազի ջրամբարը, իսկ Աղստևի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով