Մակբեթ (ողբերգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Banquo.jpg

«Մակբեթ» անգլիացի հանրահայտ գրող Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություններից։ Հիմնված է Շոտլանդիայի արքա Մակբեթի պատմության վրա, մեկնաբանվում է որպես արխետիպային պատմություն առ իշխանություն չափազանց ուժեղ տենչանքի և դրան հասնելու համար ընկերներին դավաճանելու մասին։

Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Բոլոր դեպքերում այն չի կարող 1611-ից ավելի ուշ գրված լինել, քանի որ բժիշկ և աստղագետ Սայմոն Ֆորմենը իր գրվածքներից մեկում նկարագրում է Գլոբուս[1] թատրոնում 1611թ. ապրիլի 20-ին խաղացած «Մակբեթի» ներկայացումը։ Կարելի է ենթադրել, որ ողբերգությունը գրվել է շատ ավելի վաղ, բայց ոչ շուտ քան Անգլիայի թագավոր Ջեյմս Առաջինի գահակալության առաջին տարիներին, այն է՝ 1605թ վերջերին կամ, ավելի հավանական է, 1606-ին։ Ջեյմս Առաջինը նույն Շոտլանդիայի թագավոր Ջեյմս VI-ն էր Անգլիայի գահը 1603թ ժառանգելուց առաջ: Ջեյմսը Շեքսպիրի հովանավորներից էր, և Ջեյմսի գահակալության օրոք գրված Շեքսպիրի բոլոր գործերից Մաքբեթը ամենայն պարզությամբ արտացոլում է թատերագրի և միապետի միջև հարաբերությունները:

Ողբերգությունը կարճ է, ընդամենը շուրջ 2000 տող, այն ժամանակ, երբ Շեքսպիրի մյուս ողբերգությունների սովորական չափը շուրջ 2500-3500 տող է։ Այն պատմում է Շոտլանդիայի խիզախ հրամանատար Մաքբեթի պատմությունը: Երեք վհուկներ հայտնում են Մաքբեթին մարգարեություն, ըստ որի՝ օրերից մի օր նա կդառնա Շոտլանդիայի թագավոր: Կլանված իշխանության հասնելու ցանկությամբ և խթանված գործողությունների կնոջ կողմից՝ Մաքբեթը սպանում է Դունքան թագավորին և հաստատվում է Շոտլանդիայի գահին: Դրանից հետո Մաքբեթին սկսում է տանջել մեղքի զգացումը ու նա խելագարվում է՝ շուտով դառնալով բռնապետ արքա: Նա ավելի ու ավելի շատ մարդկանց է սպանում,որպեսզի կարողանա կասկածը իրանից հեռացնել: Սակայն Մաքբեթը և նրա կինը չեն կարողանում համակերպվել իրենց կողմից կազմակերպած սպանդի և դրան հետևած խռովումների հետ և շուտով խելագարվում են:

Մաքբեթ ողբերգությունը գրելու համար Շեքսպիրը օգտվել է Հոլինդշեդի «Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի քրոնիկները» գրքից (1587), որը բավականին ծանոթ էր Շեքսպիրին ու իր ժամանակակիցներին, սակայն Շեքսպիրի մոտ Անգլիայի պատմության, Մաքբեթի, Դունքանի, Մաքդաֆի մասին փաստերը բավականին փոփոխված են: Ներկայումս ողբերգության իրադարձությունները ասոցացվում են 1605թ[2] Վառոդային դավադրության մեջ մասնակցություն ունեցած Հենրի Գարնետի մահապատժի հետ:

Համաշխարհային թատրոնի ետնաբեմերում ասում էին, որ այս ողբերգությունը անիծված է և մեծ հաջողությունների հասնել չի կարողանա, բայց հարուրամյակների ընթացքում այն բավականին հայտնի դարձավ ու մեծ աղմուկ բարձրացրեց՝ գրավելով բազմաթիվ անվանի դերասանների: Ողբերգության հիմման վրա նկարահանվել են ֆիլմեր, բեմադրվել են օպերաներ և ներկայացումներ,ինչպես նաև տարածվել մեդիայի այլ միջոցներով:

«Մակբեթը» հայերեն առաջին անգամ թարգմանվել է Արիստակես Ղասղանտիլը 1877-1878թթ., նրա թարգմանությունը լույս է տեսել «Բազավեպում»։ Դասական է համարվում Հովհաննես Մասեհյանի թարգմանությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Harold Bloom. Bloom's Shakespeare Through the Ages: Macbeth, Infobase Publishing, New York, New York, 2008.
  • Harold Bloom. Bloom's Shakespeare Through the Ages: Macbeth, p. 41, Infobase Publishing, New York, New York, 2008.