Գլոբուս (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գլոբուս (այլ կիրառումներ) 
«Գլոբուս» թատրոնի 1197 թվականին վերակառուցված շենքը

Գլոբուս (անգլերեն՝ Globe Theatre ) - թատրոն Լոնդոնում։ Այնտեղ խաղացել է «Լորդ Սենեկապանի սպասավորները» թատերախումբը, որի գլխավոր ողբերգակը եղել է Ռիչարդ Բյորբիջը, գլխավոր կատագերգակը՝ Արմինը, գլխավոր դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրը։ Խումբը ներկայացրել է 1594 թվականից հետո Շեքսպիրի գրած բոլոր պիեսները, ինչպես և անգլիական Վերածննդի այլ դրամատուրգների երկեր։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Կառուցվել է 1599 թվականին առաջին լոնդոնյան հանրության մատչելի թատրոնի մասերից, որը պարզապես կոչվում էր «Թատրոն»։ Այն կառուցել էր Ջեյմ Բյորբիջը 1576 թվականին։ Հողը 21 տարով վարձակալված էր, բայց հողատերը 1598 թվականին բարձրացրեց հողահարկը և Ջեյմ Բերբեջը մաս-մաս քանդեց թատրոնը, վերակառուցեց նոր տեղում՝ Թեմզայի մոտ և անվանեց այն «Գլոբուս»։

1613 թվականին «Հենրիխ VIII» ներկայացման ժամանակ, թատրոնը հիմնովին հրդեհվեց։ 1614 թվականին այն վերականգնեցին, այս անգամ քարից։

1644 թվականին շինությունը քանդվել է։

[խմբագրել] Շենքը

Թատրոնի շենքը կազմված է ձվաձև հարթությունը շրջափակող բարձր պատից, որի ներսում տեղադրված էին ազնվականների օթյակները, նրանցից վեր ունևոր քաղաքացիների սրահը։ Մնացած հանդիսատեսները կանգնում էին բեմի երեք կողմերում; Դահլիճը տեղավորում էր մինչև 2000 մարդ։ Ներկայացումներն ընթանում էին ցերեկը, առանց ընդմիջումների, համարյա առանց դեկորացիաների։ Բեմը վարագույր չի ունեցել։ Նրա առանձնահատկությունն էր խիստ առաջ եկած նախաբեմը և խոսքի պատշգամբը՝ այսպես կոչված վերնաբեմը, որտեղ նույնպես ընթանում էր գործողությունը։ [1]

Թատրոնի օթյակները

[խմբագրել] Նմանակներ

Աշխարհով մեկ կառուցվել են «Գլոբուս»-ի նմանակներ կամ անվանակից թատրոններ։

[խմբագրել] ԱՄՆ

  1. OSF Elizabethan Theatre, Էշլանդ Օրեգոն, կառուցվել է 1935, վերակառուցվել է 1947 և 1959,
  2. Սան Դիեգո, «Գլոբուս»-ի հին թատրոնը, կառուցվել է 1935,[2]
  3. Սեդար-Սիթի, Յուտա, Adams Shakespearean Theatre,
  4. Չիկագո, Իլինոյս, Չիկագոյի Շեքսպիրյան թատրոն Navygator Pier-ում, կառուցվել է 1999,[3]
  5. Օդեսա, Տեխաս, «Գլոբուս»-ի հին թատրոնը, կառուցվել է1936,[4]
  6. Ուիլյամսբուրգ, Վիրջինիա, «Գլոբուս» թատրոն, կառուցվել է 1975,[5]

[խմբագրել] Գերմանիա

  1. Նոյս, Globe Neuss կառուցվել է 1991,[6]
  2. Ռուստ (Բադեն), Europa-Park կառուցվել է 2000,
  3. Շվեբիշ-Հաալ, Բադեն-Վյուրտենբերգ,
«Գլոբուս» թատրոնը Շվեբիշ-Հաալում

[խմբագրել] Իտալիա

  1. Հռոմ, կառուցվել է 2003[7]


[խմբագրել] Հղումներ

  1. Театральная энциклопедия. Том 1. Главный редактор П. А. Марков М.: Советская энциклопедия, 1961 г. стр. 1199 (ռուս.)
  2. «Գլոբուս»-ի հին թատրոնը Սան Դիեգոյում անգլերեն՝ {{{1}}}.
  3. Further Replicas .գերմ. {{{1}}}
  4. The Globe Theatre Of The Great Southwest անգլերեն՝ {{{1}}}
  5. անգլերեն՝ {{{1}}}
  6. Globe Neuss անգլերեն՝ {{{1}}}
  7. Իտալական «Գլոբուս» թատրոնը.

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին կապեր

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով