Հակոբ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակոբ Ա (1566-1625), Անգլիայի թագավոր 1603 թվականից (1567 թվականից շոտլանդական թագավոր՝ Հակոբ VI անվամբ)։ Ստյուարտների դինաստիայից։ Շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի որդին։ Գահ է բարձրացել Եղիսաբեթ Թյուդորի մահից հետո։ Վարել է բացարձակապետական քաղաքականություն (նրա հայացքներն արտացոլված են «Ազատ միապետությունների ճշմարիտ օրենքը» տրակտատում, 1598)։ Կրոնական անհանդուրժողություն է ցուցաբերել պուրիտանության նկատմամբ, մտցրել նոր հարկեր ու պարտադիր փոխառություններ, անկանոն հրավիրել պառլամենտները։ Մերձեցել է Անգլիայի ծովային և գաղութային առևտրի գլխավոր մրցակից կաթոլիկական Իսպանիայի հետ։ Հակոբ Ա-ի քաղաքականությունն ավելի է սրել հակասությունները զարգացող բուրժուազիայի ու նոր ազնվականության և բացարձակապետության միջև։ Կ. Մարքսը Հակոբ Ա-ի կառավարման ժամանակաշրջանը բնութագրել է որպես 17-րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխության «նախաբան»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png