Մարի Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Ստյուարտ
Ծնվել է՝դեկտեմբերի 8, 1542 կամ 1542[1][2]
ԾննդավայրԼինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա
Մահացել է՝փետրվարի 8, 1587(1587-02-08)[3][4][5][…] կամ 1587[1] մահապատիժ
Վախճանի վայրՖոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն
Վեստմինստերյան աբբայություն
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
քաղաքական գործիչ, գերիշխան, ազնվական, իշխող թագուհի և Կոնսորտ թագուհի
ՀայրՋեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[6]
ՄայրՄարի դե Գիզ[6]
ԵրեխաներՀակոբ Ա[6], stillborn twin Hepburn?[4] և stillborn twin Hepburn?[4]
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Մարի, Շոտլանդիայի թագուհի (անգլ.՝ Mary, Queen of Scots, դեկտեմբերի 8, 1542 կամ 1542[1][2], Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա - փետրվարի 8, 1587(1587-02-08)[3][4][5][…] կամ 1587[1], Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն), հայտնի է նաև որպես Մարի Ստյուարտ (Կաղապար:Lang-gla, անգլ.՝ Mary I Stuart) անվամբ կամ Մարի I Շոտլանդացի, Շոտլանդիայի կառավարիչ սկսած 1542 թ․ դեկտեմբերի 14-ից մինչև 1567 թ․ հուլիսի 24։

Մարին Շոտլանդիայի արքա Հակոբ V Շոտլանդացու[7] (մայրը՝ Մարի դը Գիզ[8]) միակ ողջ մնացած և օրինական երեխան էր և ընդամենը վեց օրական էր, երբ իր հայրը մահացավ և նա հայտարարվեց որպես գահի հետնորդ։ Նա անցկացրել է իր մանկության մեծ մասը Ֆրանսիայում՝ մինչ Շոտլանդիան կառավարվում էր ռեգենտների՝ ժամանակավոր կառավարիչների կողմից (ռեգենտը կառավարում էր այն դեպքում, երբ թագավորը ի վիճակի չէր, անչափահաս էր կամ բացակայում էր որոշ ժամանակ)։ 1558 թ․ նա ամուսնանում է Ֆրանսիայի թագաժառանգ, Վալուաների տոհմի ներկայացուցիչ Ֆրանցիսկ II-ի հետ։ Մարին Ֆրանսիայի թագուհին է եղել սկսած 1559 թ․ Ֆրանցիսկի գահ բարձրանալուց մինչև վերջինիս մահը՝ 1560 թ․ դեկտեմբերին։ 1561 թ․ օգոստոսի 19-ին Մարին վերադառնում է Շոտլանդիա և գնում Լեյթ նավահանգիստ։ Չորս տարի անց նա ամուսնանում է իր զարմիկի՝ Հենրի Ստյուարտի հետ, ավելի հայտնի որպես Լորդ Դարնլի, և 1566 թ․ հունիսին ծնվում է նրանց որդին՝ Հակոբը։

1567 թ․ փետրվարին Դարնլիի նստավայրը պայթյունով ոչնչացվում է, իսկ Դարնլիին գտնում են այգում սպանված։ Ենթադրվում էր, որ Դարնլիի սպանությունը կազմակերպվել է Բոթվելի 4-րդ կոմսի՝ Ջեյմս Հեփբորնի կողմից, բայց նա 1562 թ․ ապրիլին արդարացվեց մեղադրանքից և հաջորդ ամիս ամուսնացավ Մարիի հետ։ Զույգի դեմ ապստամբությունից հետո Մարին բանտարկվեց Loch Leven ամրոցում[9]։ 1567 թ․ հուլիսի 24-ին նա ստիպված էր հրաժարվել գահից ի օգուտ իր մեկ տարեկան որդու։ Գահը հետ վերադարձնելու անհաջող փորձից հետո նա փախավ հարավ՝ օգնություն փնտրելու իր զարմուհու՝ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի մոտ։ Նախկինում Մարին հավակնում էր Եղիսաբեթի գահին և համարվում էր օրինական գահաժառանգ ոչ միայն շոտլանդացիների, այլ նաև մի շարք անգլիական կաթոլիկների, ինչպես նաև «Հարավի ապստամբության» մասնակիցների կողմից։ Ընդունելով Մարիին որպես վտանգ, Եղիսաբեթը բանտարկում է նրան Անգլիայի տարբեր ամրոցներում։ Տասնութ տարուց ավել հսկողության տակ գտնվելուց հետո 1586 թ․ Մարին կասկածվեց Եղիսաբեթի սպանության համար պայմանավորվածության մեջ և հաջորդ տարի գլխատվեց Ֆոթերինգհեյ ամրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  2. 2,0 2,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 306. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 Fraser A. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Kindred Britain
  7. «James V of Scotland» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Mary of Guise» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Loch Leven Castle» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 316