Մալարիա
| Մալարիա | |
| Դասակարգում և լրացուցիչ տվյալներ | |
Մալարիայի պլազմոդիումը |
|
| ՀՄԴ-10 | B50 |
|---|---|
| ՀՄԴ-9 | 084 |
| Հիվանդությունների բազա | 7728 |
Մալարիա ( իտ.՝ mala aria — «վատ օդ», նախկինում նաև հայտնի էր «ճահճային տենդախտ» անվամբ), վարակիչ հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում:
Տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից: Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափերը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն): Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինա ծառի կեղևից:
Պատմություն [խմբագրել]
Ենթադրվում է, որ մալարիայով մարդիկ սկսել են հիվանդանալ արդեն մոտ 50 000 տարի առաջ: Մեկ այլ կարծիքի համաձայն հիվանդության հարուցիչի հայրենիք կարելի է համար Աֆրիկա մայրցամաքի արևմտյան և հարավային մասը:
Հայտնաբերված հնագույն քարացած մոծակների մնացորդների մեջ հայտնաբերվել են մալարիայի մակաբույծի հետքեր, որոնց տարիքը հասնում է մոտավորապես 30 000 000 տարվա: Մարդու առաջացման հետ սկսել են զարգանալ այս հիվանդության մակաբույծները, որոնք ընդունակ են եղել մոծակից փոխանցվելու մարդուն:
Առաջին ձեռագիրները, որտեղ բնութագրված էր մալարիան հայտնաբերվել են Չինաստանում, որոնք թվագրվում են մ. թ. ա. 2700 ական թթ.:
Փաստեր և վիճակագրություն [խմբագրել]
Մալարիան եղել է և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը:
Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40 %-ը: Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ և այդ թիվը ավելանում է տարեկան 16 %-ով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հաջորդ 20 տարիների ընթացքում մահացության դեպքերը կարող են շատանալ 2 անգամ:
Ներկայումս հիվանդությանը առավել տարածված է Աֆրիկայում, Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում, մասնավորապես Կոտ դ'Իվուար, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատիկ Հանրապետություն, Չադ, Մալի, Սոմալի և Հնդկական Գվինեա, Շրի-Լանկա, Վիետնամ, Բրազիլիա, Կոլոմբիա և Սողոմոնի կղզիներ երկրներում:
Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով` տարեկան 1.5-ից մինչև 3 միլիոն մարդ: Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիայով դարձավ 1-ինը վարակիչ հիվանդությունների շարքում:
Մահացու ելքով հիվանդությունների ավելի քան 80 %-ը տեղի է ունենում Աֆրիկայի հարավային մասում` Սահարայի տարածաշրջանում: Հատկապես շատ են մինչև 5 տարեկան երեխաների վարակվածության և մահացության դեպքերը:
Շատ հայտնի մարդիկ են մահացել այս հիվանդությունից, որոնց թվում. Ալեքսանդր Մակեդոնացին, վեստգոթերի արքա Ալարիխը, Չինգիզ խանը, սուրբ Ավգուստինը, իտալացի հայտնի բանաստեղծ Դանթե Ալիգիերին և նկարիչ Կարավաջոն, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ը, Քրիստափոր Կոլումբոսը, անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Քրոմվելը, հայտնի գրող Ջորջ Բայրոնը, Հռոմի պապերից 5 հոգի և այլոք: