Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
անգլ.՝ World Health Organization
արաբ.՝ منظمة الصحة العالمية‎‎
չինարեն` 世界卫生组织
ֆր.՝ Organisation mondiale de la Santé
ռուս.՝ Всемирная организация здравоохранения
իսպ.՝ Organización Mundial de la Salud

Կազմակերպության պատկերանիշը

ԱՀԿ-ի շտաբը Ժնևում
Հապավում ԱՀԿ
նախորդող Առողջապահության կազմակերպություն
Հիմնադրված Ապրիլի 7, 1948 (1948-04-07)
Տիպ Միջազգային կազմակերպություն
Իրավ. կարգավիճակ Գործող
Նպատակներ Բարձրացնել աշխարհում առողջապահության մակարդակը
Շտաբակայան Ժնև
Տեղագրություն Շվեյցարիա Շվեյցարիա
Տարածաշրջան Աշխարհ
Պաշտ. լեզու(ներ) Անգլերեն, Իսպաներեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Չինարեն, Արաբերեն
Գործադիր տնօրեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Մարգարեթ Չան
Պատկանելիություն ՄԱԿ
Անձնակազմ 8.000
Կայք ww.who.int

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն։

ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

ԱՀԿ-ի սահմանդրությունը հաստատվել է 1946 թվականին և ուժի մեջ մտել 1948 թվականի ապրիլի 7-ին։ Յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է Առողջապահության համաշխարհային օրը։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ և Քարտուղարություն։

ԱՀԿ-ի նստավայրը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա

ԱՀԿ-ն բնորոշվում է իր ապակենտրոնացված համակարգով։ Այն հաշվում է վեց շրջան, որոնցից յուրաքանչյուրն ունի Շրջանային կոմիտե և Բյուրո:

Աղբյուր [խմբագրել]

  • "Փաստեր ԱՀԿ-ի վերաբերյալ", Ժնև, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1990, էջ` 28: