Շրջակա միջավայր
«Շրջակա միջավայր» — ընդհանուր հասկացություն, որը կոնկրետ ընտրված տարածքում բնութագրում է բնական պայմանները և տվյալ տարածքի էկոլոգիական վիճակը: Որպես կանոն, այս տերմինի կիրառումը վերաբերում է երկիր մոլորակի մակերևույթի բնական պայմանների նկարագրմանը, նրա լոկալ և գլոբալ էկոհամակարգերի վիճակին` ներառելով անկենդան բնությունը և նրա ներգործությունը մարդու հետ: Բարենպաստ շրջակա միջավայրը միջավայր է, որի որակը ապահովում է բնական էկոհամակարգերի, բնության և բնաանտրոպոգեն օբյեկտների կայուն գործառնությունը: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նորմատիվները (հետագայում նաև բնապահպանական նորմատիվներ) շրջակա միջավայրի որակի և նրա վրա թույլատրելի ազդեցության սահմանված նորմատիվներ են, որոնց պահպանումը ապահովում է բնական էկոլոգիական համակարգի կայուն գործունեությունը և պահպանում է կենսաբանական բազմազանությունը: Այսպիսով, բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքը ապահովվում է բնապահպանական նորմատիվների համակարգով, իսկ այդ իրավունքի պահպանման չափանիշը շրջակա միջավայրի որակի և նրա վրա ազդեցությունների համապատասխանությունն է բնապահպանական նորմատիվներին:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Գրականություն
- Allaby M. Basics of Environmental Science. 2nd edition. Routledge. London, N.Y. 323 p. ISBN 0-415-21175-1. (անգլ.)
- Хорн Р. Морская химия. М.: Мир. 1972. 398 с. (ռուս.)