Խոլերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է հայրենիքը համարվում է Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին մասը Հնդկաստանում։ Հարուցիչը ասիական խոլերայի վիբրիոնն է կամ Էլ-Տորի վիբրիոնը։ Հարուցիչը օրգանիզմ է անցնում per-oral ճանապարհով հիմնականում ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։ Կաղապար:Հիվանդություն

Հիվանդության ընդհանուր ախտանիշները[խմբագրել]

Հարուցիչը տեղակայվում է բարակ աղիքի էպիթելային շերտում և սկսում է արագ աճել և բազմանալ, քանի որ նրա կենսունակության համար այստեղ կան համապատասխան պայմաններ` առատ սնունդ և հիմնային միջավայր։ Աղիքները արյան և ավշի անոթներից վիբրիոնի էնդոտոկսինը ներ է թափանցում արյան և ավշի մեջ և առաջ է բերում ընդհանուր երևույթներ, ազդելով սիրտ-անոթային համակարգի,ԿՆՀ-ի և ստամոքս-աղիքային համակարգի վրա։ Օրգանիզմի ինտոկսիկացիայի հետևանքով առաջ են գալիս խոլերայի համար բնորոշ կլինիկական նշաններ, գլխավորապես օրգանիզմի ջրազրկում։ Ինֆեկցիայի աղբյուր է հիվանդ մարդը և պարազիտակիրը։ Վիբրիոնը ջրի մեջ իր կենսունակությունը պահպանում է 1-2 շաբաթ, սառույցի մեջ նույնիսկ մեկ ամիս, ոչնչանում է 58°C 20-30 րոպեում, 80°C 5 րոպեում, 100°C անմիջապես։ Սև հացի մեջ իր կենսունակությունը պահպանում է մինչև 4 օր, կաթի և պանրի մեջ 8 օր, կեղտոտ սպիտակեղենի վրա մինչև 12 օր, ճանճերի մարմնի վրա մինչև 2 օր։

Գաղտնի շրջանը 2-6 օր է, հիվանդության ժամանակ նկատվում են հետևյալ կլինիկական նշանները`

  1. Ընդհանուր թուլություն, գլխացավ, ախորժակի խանգարում։
  2. Փսխում, լուծ , սկզբում ոչ այնքան հաճախակի։
  3. Մաշկի չորություն, ընկնում է մաշկի տուրգորը։
  4. Պակասում է մեզի քանակը` անոտիա։
  5. Կայծակընթաց խոլերիայի ժամանակ ջերմությունը լինում է 38-40°C, իսկ ալհիդային ձևի ժամանակ ջերմությունը լինում է նորմայից ցածր։
  6. Ջրազրկում` կարճ ժամանակաընթացքում կորցնում է մեծ քանակով էլեկտրոիդներ։
  7. Նկատվում են ցնցումներ։
  8. Ձեռքերը լվացքանողի ձեռք։
  9. Դեմքը գունատ, ծերուկի դեմքի նման։

Ընկալունակության աստիճանը խոլերայի ժամանակ բարձր է (80-85%) հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ։ Մարդիկ հիվանդանալու ենթակա են բոլոր տարիքներում հավասարաչափ։ Խոլերային հատուկ է սեզոնայնությունը հատկապես ամռանը, երբ ճանճերը նպաստում են տարածմանը, հիվանդության կորագիծը բարձր է լինում։ Խոլերայի տարածման գլխավոր գործոնը հանդիսանում է խմելու ջուրը, որը վարակվում է վարակված մարդու կղանքից։ Հիվանդին պետք է մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև որ բոլոր կլինիկական երևույթները անցնեն և կյանքի բակտերոլոգիական քննությունը կլինի բացասական։ Այն մարդիկ, որոնք հիվանդի հետ շփվում են պետք է ենթարկվեն հետազոտման։ Ավելի վտանգավոր է հիվանդության կայծակընթաց ձևը, որի ժամանակ լուծ, փսխում չի նկատվում և 3-8 ժամ անց հիվանդը մահանում է։

Բուժում և պրոֆիլակտիկան[խմբագրել]

  1. Հետևել հիգենայի, պայքարել ճանճերի դեմ։
  2. Պայքար ջրազրկման դեմ՝ հեմոցեզ. ռեոպոլիգլյուկին և շատ հեղուկներ։
  3. Հակաբիոտիկներ՝ բիոմիցին, լիոմիցետին, սուլֆանիլամիդային պրեպարատներ։

Գրականություն[խմբագրել]

  • Harrison’s Principles of Internal Medicine, 14th Edition, McGraw-Hill, Health Professions Division
  • Жуков-Вережников Н. Н. Диагноз чумы и холеры, М., 1944
  • Майер А. Э. Наставление, как должно поступать жителям в предохранении себя от болезни холеры. Харьков, 1831.
  • Златогоров С. И. Эпидемиология и микробиология холеры, М., 1947