Ազգերի լիգա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգերի լիգան առաջին միջազգային կազմակերպությունն էր, որի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը: Ազգերի լիգան պաշտոնապես հիմնվեց 1920 թ. հունվարի 10 և դադարեց իր գործունեությունը 1946 թ. ապրիլի 18 Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծումից հետո: Ազգերի լիգայում իրենց պրակտիկ արտահայտումն գտան այն բոլոր գաղափարներն ու ծրագրերը, որոնք առաջարկվում էին սկսած 17-րդ դարից ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: 1920 թ. աշխարհում գոյություն ունեցող 65 խոշոր պետություններից բոլորը, բացառությամբ Սաուդյան Արաբիայի (1932 թ. ստեղծված) այս կամ այն ժամանակահատվածում Լիգայի անդամ են եղել: