Կոպենհագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կոպենհագեն
դան.՝  København
Զինանշան
Զինանշան
Copenhagen Collage.jpg
Սլոտսհոլմեն, Մարմարե եկեղեցի, Տվոլի այգի, գշերային Կոպենհագեն
55°41′13″ հս. լ. 12°35′00″ ավ. ե. / 55.686944° հս. լ. 12.583333° աե. ե.
Երկիր Դանիա
Մարզ Մայրաքաղաքային մարզ
Կոմունա Կոպենհագեն
Ներքին բաժանում 15 շրջաններ
Քաղաքապետ Ֆրանկ Յենսեն
Առաջին հիշատակում 11-րդ դար
Տվյալ կարգավիճակում XIII դար-ից
Մակերես 88,25 կմ²
Կլիմայի տեսակ ծովային
Բնակչություն 549 050 մարդ (2012)
Խտություն 6214,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1 213 822
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 0045 (մինչև 2005 թ.)
Փոստային ինդեքս 1000
Պաշտոնական կայք kk.dk
##Կոպենհագեն (Դանիա)
Red pog.png

Կոպենհագեն (դան.՝  København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան.՝  Køpmannæhafn — «Արևտրականների նավահանգիստ», լատ.՝ Hafnia), Դանիայի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Զելանդիա, Սլոտսհոլմեն և Ամագեր կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում Քրիստիանիա ազատ քաղաքը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։

Բովանդակություն

Պատմական ակնարկ [խմբագրել]

Առաջին անգամ Կոպենհագենը պատմական աղբյուրներում հիշատակվել է 1043 թվականին, Հավն նավահանգստի անվամբ: Իսկ 1170 թվականին անվանվել է Կոպենհագեն։

1254 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ: 1416թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ 1433թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ:

Ճարտարապետությունը [խմբագրել]

Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը: Ճարտարապետական հուշարձաններից են՝ Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտը (1733-1740), Բիրժան (1619-1640), Տորդվալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերգ պալատը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերգ պալատը (1672-1677) և Ամալիենբորգ պալատային համալիրը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905):

20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ` միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ: 20-րդ դարի կառույցներից են Գրունդտվիգի եկեղեցին (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959): Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն):

Թատրոններ [խմբագրել]

  • Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամեծ թատրոնը, հիմնադրվել է XVIII դարում, առաջին ազգային թատրոն է[1]
  • Նոր թատրոն (Det Teater Ny) - Դրամատիկական թատրոն, բացվեց 1908 թ. սեպտեմբերի 19
  • Օպերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օպերաների տներից ամենաթանկ և նորագույներից մեկը։[1] Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
  • Թատրոնի տուն (Skuespilhuset) - Դրամատիկական թատրոն։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին

Հայտնի բնակիչներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]