Դոլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոլար (գրվում է նաև դոլլար անգլերեն՝ dollar), լայնորեն տարածված դրամական միավորի անվանում, օգտագործվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Ծագումնաբանություն[խմբագրել]

Dollar Symbol Evolution.jpg

«Դոլար» բառը գերմանական թալեր դրամի անվան անգլիականացված ձևն է (ըստ երևույթին անգլերեն լեզու է մուտք գործել հոլանդական կամ դանիական «դալեր» տարբերակից)։ Թալերը համատարած դրամական միավոր էր միջնադարյան գերմանական պետություններում և ամբողջ Արևմտյան Եվրոպայում ընդհանրապես, այդ թվում այն ճանաչված էր Անգլիայում։ Ժամանակակից աշխարհում «դոլար» անունը համբավ է ձեռք բերել մասնավորապես ԱՄՆ դոլարի շնորհիվ, որը «դոլար» անվանումը կրող բոլոր տարադրամներից ամենատարածվածը և ամենաճանաչվածն է։

Օգտագործումը[խմբագրել]

Դոլարը տարբեր երկրներում արտադրվել և շրջանառության մեջ է բաց թողվել թղթադրամի և մետաղադրամի տեսքով։ Շատ երկրներում այն շրջանառությունից դուրս է եկել զանազան պաճառներով։

Այժմ շրջանառության մեջ գտնվող «դոլար» տարադրամները[խմբագրել]

Կանադական 1 դոլար մետաղադրամ։

Նախկինում շրջանառության մեջ գտնվող «դոլար» տարադրամները[խմբագրել]