ԱՄՆ դոլար
| ԱՄՆ դոլար United States Dollar |
|||
|---|---|---|---|
|
|||
| ISO 4217 կոդ | USD | ||
| Երկիր | |||
| Պաշտոնական օգտագործում |
|||
| Կազմված է | 100 ցենտից | ||
| Մետաղադրամներ | 1¢, 5¢, 10¢, 25¢, 50¢, $1 | ||
| Թղթադրամներ | $1, $2, $5, $10, $20, $50, $100 | ||
ԱՄՆ դոլարը (տարադրամի կոդը՝ USD և 840) Ամերիկայի Միացյալ Նահանգների տարադրամն է։ Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլարների հետ։ Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։
Ընդունվելով Հուլիսի 6-ին, 1785 թ.[1], ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է ։[2] Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։ 1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։ 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս,[3] ցուցաբերելով մոտ 7.6% տարեկան աճ։ Այնուամենայնիվ 2006-ի դեկտեմբերին, ըստ շրջանառության մեջ գտվող կանխիկ թղթադրամի գումարային արժեքի ցուցանիշի Եվրոն անցավ դոլարին։ Շրջանառության մեջ գնտվող Եվրո թղթադրամի արժեքը հասել էր ավելի քան €610 միլիարդի, որն այն պահին համարժեք էր US$802 միլիարդին։[4]
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանական գինը
ԱՄՆի բոլոր դաշնային թղթադրամները թողարկված 1861 թվից առ այսօր, հանդիսանում են վճարման օրինական միջոց: 1971 թվից հանվեց դոլարի ոսկով ապահովագրումը: Ազատ շրջանառության մեջ են գտնվում հետևյալ անվանական գնով թղթադրամները:
- 1 դոլար
- 2 դոլար
- 5 դոլար
- 10 դոլար
- 20 դոլար
- 50 դոլար
- 100 դոլար
մետաղադրամներ
- 1 ցենտ
- 5 ցենտ
- 10 ցենտ
- 25 ցենտ
- 50 ցենտ
- 1 դոլար
[խմբագրել] Տեսքը
Ամեն օր ԱՄՆում տպվում է 35 մլն. տարբեր անվանական գնով թղթադրամ, $635 մլն. ընդհանուր արժողությամբ: Դրանց 95%ը օգտագործվում է արդեն մաշված թղթադրամների փոխարեն շրջանառության մեջ մտնելու համար: 2005 թվին մի թղթադրամի պատրաստման գինը կազմում էր մոտավորապես 5,7 ցենտ: Թղթադրամների տեսքը հաստատվել է 1928 թվականին: Դրանց վրա պատկերված են ԱՄՆի պետական գործիչների դիմանկարները:
- ԱՄՆի 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը (անգլերեն՝ George Washington) պատկերված է $1-ի վրա
- 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը (անգլերեն՝ Thomas Jefferson) պատկերված է $2-ի վրա
- 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (անգլերեն՝ Abraham Lincoln) պատկերված է $5-ի վրա
- ԱՄՆ հիմնադիրներից մեկը, ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը (անգլերեն՝ Alexander Hamilton) պատկերված է $10-ի վրա
- ԱՄՆ 7-րդ նախագահ, դոլարի հիմնադիրներից մեկը՝ Էնդրյու Ջեքսոնը (անգլերեն՝ Andrew Jackson) պատկերված է $20-ի վրա
- 18-րդ նախագահ և քաղաքացիական պատերազմի հերոս Ուլիս Գրանտը (անգլերեն՝ Ulysses Grant) պատկերված է $50-ի վրա
- գիտնական, քաղաքական գործիչ, հրապարակախոս Բենջամին Ֆրանկլինը (անգլերեն՝ Benjamin Franklin պատկերված է $100-ի վրա
Մյուս երեսի պատկերները ներկայացնում են ԱՄՆ պատմությունը: $2 դոլարանոցի վրա պատկերված է անկախության հռչակագրի ստորագրումը: $5-ի վրա՝ Վաշինգթոնում գտնվող Լինքոլնի հուշակոթողը, $10-ի վրա՝ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության շենքը, $20-ի վրա՝ Սպիտակ տունը, $50-ի վրա՝ Կապիտոլիումը, $100-ի վրա՝ Ինդիփենդենս-հոլլը, որը գտնվում է Ֆիլադելֆիայում, և որտեղ ստորագրվել է անկախության հռչակագիրը:
[խմբագրել] Արտադրությունը և պաշտպանությունը
ԱՄՆ-ում թղթադրամների պաշտպանության համար շատ միջոցներ են կրառված: Այն թուղու, որը օգտագործվում է դոլարը պատրաստելուց, տպում է միայն մի կազմակերպություն, որը իրավունք չունի վաճառել այն որևէ կազմակերության, բացի ԱՄՆ դաշնային իշխանություններից: Ներկի բանաձը հանդիսանում է գաղտնիք:1990 թվականին ԱՄՆ-ում դոլարի պաշտպանությունը կեղծիքից ուժեղացվեց՝ ներմուծվեցին պաշտպանիչ գծեր: 2000-ին պաշտպանությունը էլ ավելի ուժեղացվեց, իսկ 2003-ին $20-անոց թղթադրամի նոր տարբերակ մշակվեց, 2004-ին՝ $50-անոցի, 2005-ին՝ $100-անոցի, 2006-ին $10-անոցի և 2008-ին՝ $5-անոցի: Որպեսզի նվազեցվի դոլարը կեղծելու հավանականությունը, ԱՄՆ կառավարություն պլանավորում է յուրաքանչյուր 7-10 տարին մեկ դոլարի տեսքը փոփոխությունների ենթարկի:
| Ներկա USD Փոխարժեքները | |
|---|---|
| Currate.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB |
| XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB |
| OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB |
[խմբագրել] Աղբյուրների հղումներ
|
|
Տնտեսագիտություն |