Սան Ֆրանցիսկոյի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Ֆրանցիսկոյի դրամահատարան
Տեսակդրամահատարան, պետական մարմին և կառավարական կառույց
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո[1][2][3][…]
ՎայրOld San Francisco Mint?[4][5]
Հասցե155 Hermann St, San Francisco, CA 94102[6][2][3][…]94102[6][2][5]
Մասն էԱՄՆ դրամահատարան
Հիմնադրված է1854[4][7]
Բացված1854[4]
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[8][3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Սան Ֆրանցիսկոյի դրամահատարան, Միացյալ Նահանգների դրամահատարանի մասնաճյուղն է, բացվել է 1854 թվականին՝ սպասարկելու Կալիֆորնիայի ոսկու տենդի հանքավայրերը։ 1874 թվականին այն արագորեն աճեց իր առաջին շենքում և տեղափոխվեց նոր շենք։ Այս շենքը` Միացյալ Նահանգների հին դրամահատարանը, նախկինում հայտնի էր նաև որպես Գրանիտե տիկին, այն քիչ շենքերից է, որ փրկվել է 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի մեծ երկրաշարժից։ Այն ծառայեց մինչև 1937 թվականը, երբ բացվեց ներկայիս դրամահատարանը։

Դրամահատարանի նախկին շենքը
1874 թվականի գլխավոր մուտքը

Հին դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության առաջին տարվա ընթացքում Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանը 4 միլիոն դոլարի ոսկու ձուլակտոր է վերափոխել մետաղադրամների։ 1874 թվականին ավարտված երկրորդ շենքը նախագծվել է Ալֆրեդ Բ. Մուլլեթի կողմից, պահպանողական հունական վերածննդի ոճով, չաափավոր Դորիական կարգով։ Շենքն ունի կենտրոնական ճակտոնային սյունազարդ նախասրահ, որը տեղակայված է E-աձև թևերի վրա։ Այն կառուցվել է ամբողջովին շրջափակված կենտրոնական ջրհոր պարունակող բակի շուրջ, առանձնահատկություն, որը փրկեց այն 1906 թվականի հրդեհի ժամանակ, երբ ջերմությունը հալեցրեց նուրբ ապակիներով պատուհանները, պայթեցրեց ավազաքարե ու գրանիտե բլոկները։ Շենքը տեղավորված էր բետոնե և գրանիտե հիմքի վրա, որը նախագծվել էր, որպեսզի խոչընդոտի անցումը դեպի կամարակապ շինություն, որը 1906 թվականի հրդեհի ժամանակպահում էր 300 միլիոն դոլար, Ամերիկայի ոսկու ամբողջ պաշարների երրորդ մասը։ Դրամահատարանի կառավարիչ Ֆրենկ Ա. Լիչի և նրա աշխատողների հերոսական ջանքերի շնորհիվ պահպանվեցին շենքը և ձուլակտորները, որոնք այնուհետև ֆինանսավորեցին ազգային արժույթը։ Շատ չանցած դրամահատարանը վերսկսեց գործունեությունը, շարունակելով մինչև 1937 թվականը։

1961 թվականին Հին դրամահատարանը, քանի որ այն հայտնի էր դարձել, գրանցվեց ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների մեջ[9]։ Այն նաև մտավ Կալիֆոռնիայի պատմական հուշարձանների մեջ 1974 թվականին։

Դրամահատարանին տրված Գրանիտե տիկին անունը մի փոքր սխալ էր, քանի որ շենքի մեծ մասը պատրաստված է ավազաքարից։ Այն ժամանակ, երբ շենքի հիմքը/նկուղը պատրաստված է գրանիտից, ամբողջ արտաքին և վերին հատվածները կառուցված են ավազաքարից։ Գրանիտե տիկինը մարքեթինգային տերմին էր` տրված 1970-ականներին։

Հին դրամահատարանն այցելուների համար բաց էր մինչև 1993 թվականը։ 2003 թվականին դաշնային կառավարությունը կառույցը վաճառեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքին մեկ դոլարով (1879 թվականի արծաթե դոլարը հատվել է այս դրամահատարանում)` որպես պատմական թանգարան, որը կոչվեց Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանի թանգարան։

2005 թվականի աշնանը դրամահատարանն ընդհատել էր իր գործունեությունըվերանորոգման համար, որը կենտրոնական բակը դարձրեց ապակեպատ տարածքի։ 2006 թվականին Կոնգրեսը ստեղծեց Սան Ֆրանցիսկոյի Հին դրամահատարանի հիշատակի մետաղադրամը, առաջին մետաղադրամը պատվել է Միացյալ Նահանգների դրամահատարանի պատվին էր։ Վերանորոգման առաջին փուլն ավարտվել է 2011 թվականին։

2014 թվականին Սան Ֆրանցիսկոյի թանգարանի և պատմության ընկերությունը սկսեցին գումար հանգանակել երկրորդ փուլի համար, որը կներառեր մշտական ցուցադրություններ։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոն փնտրում է նոր վարձակալի` տարածքը վերանորոգելու և կարգավորելու համար Սան Ֆրանցիսկոյի իրադարձությունների ակտիվացման հետ, որը կընտրվեր որպես միջանկյալ վարձակալ[10]։ Որպես Սան Ֆրանցիսկոյի 2016 թվականի հանրային վերաբացման միջոցառում, շարունակելով անցած տարիների նմանատիպ իրադարձության ավանդույթը, մարտ ամսվա առաջին շաբաթվա վերջում, Հին դրամահատարանը հյուրընկալեց «Սան Ֆրանցիսկոյի պատմության օրեր» միջոցառումը, ավելի քան վաթսուն մասնակից պատմական կազմակերպություններով[11]։ Մինչ կգտնվի նոր վարձակալը, Հին դրամահատարանը շարունակելու է օգտագործվել հատուկ միջոցառումների համար, որոնցից որոշները բաց են հանրության համար։ 2016 թվականի ապրիլին Կալիֆոռնիայի պատմական ընկերությունը համաձայնվեց նախաձեռնել շենքի վերակառուցումը և պահպանել որպես հասարակական տարածք[12]։

Սան Ֆրանցիսկոյի նոր դրամահատարանի շենքը` կառուցված 1937 թվականին (2007)

Նոր դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր դրամահատարանը բացվեց 1937 թվականին։ Սկսած 1955 թվականից, Սան Ֆրանցիսկոյում շրջանառվող մետաղադրամները 13 տարի կասեցվեցին։ 1968 թվականին այն փոխարինեց Ֆիլադելֆիայի դրամահատարանի պրուֆ մետաղադրամների արտադրության մեծ մասին, սակայն 1968-ից մինչև 1974 թվականը շարունակեց հատել լրացուցիչ շրջանառության մետաղադրամներ։ 1975-ից մինչև 2012 թվականները Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանն օգտագործվել է միայն պրուֆ մետաղադրամների համար, բացառությամբ 1979-1981 թվականների Սյուզան Բ. Էնթոնիի դոլարի և 1980-ականների սկզբի մեկ ցենտի մի մասի հատման։ Դոլարները կրում են «S» դրամահատարանային տարբերանշանը, սակայն ցենտերը Ֆիլադելֆիայի դրամահատարանում հատվածներից ոչնչով չեն տարբերվումում (որոնք ոչ մի տարբերանշան չեն կրում, ի տարբերություն այդ տարիներին Սան Ֆրանցիսկոյում հատված ցենտերի և Դենվերի դրամահատարանում հատված շրջանառվող ցենտերի)։ 2012 թվականինին Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանը սկսեց թողարկել շրջանառության 25 սենտանոցներ «S» տարբերանշանով և թողարկված միայն հավաքորդների համար։

1962 թվականից մինչև 1988 թվականը Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանը պաշտոնապես փորձաքննության գրասենյակ էր, 1988 թվականի մարտի 31-ին Սան Ֆրանցիսկոյի փորձաքննության գրասենյակը կրկին դրամահատարանի կարգավիճակ ստացավ[13] : [9] Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանը գտնվում է Հերման փողոց, 155 հասցեում, սակայն այցելուներին ընդունում է բացառիկ դեպքերում։ 1987 թվականի մայիսի 15-ին դրամահարանի 50-ամյակի առթիվ սահմանափակ թվով մարդկանց թույլատրվեց այցելել այդ հաստատությունը։ Այս շրջագայությունը ազդարարվել է Սան Ֆրանցիսկոյի Chronicle օրաթերթում, հեռախոսահամարով, որով կարող էին զանգահարել և տեղ պատվիրել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 https://cumulis.epa.gov/supercpad/cursites/csitinfo.cfm?id=0900286
  3. 3,0 3,1 3,2 National Register Information System
  4. 4,0 4,1 4,2 https://www.usmint.gov/about/mint-tours-facilities/san-francisco
  5. 5,0 5,1 National Register of Historic Places nomination form
  6. 6,0 6,1 Google Maps — 2005.
  7. https://www.sfmuseum.org/hist3/sfmint.html
  8. National Park Service Weekly announcement of National Register of Historic Places actions — 1988.
  9. James Dillon (March 30, 1976) Կաղապար:NHLS url, National Park Service and Կաղապար:NHLS url
  10. «S. F. Picks Events Company to Put Some New Life Into Old Mint». Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  11. «San Francisco History Days». Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  12. Johnson, Lizzie (2016 թ․ ապրիլի 1). «California Historical Society to take on fixing up the Old Mint». San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «Timeline of the United States Mint». United States Mint. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]