Թուղթ (նյութ)
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուղթ (նյութ) - մշակված և միմյանց միահյուսված բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ, թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով:
| Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիփեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար): 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում: Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում: Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 - 9-րդ դարերից: Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է:
[խմբագրել] Ժամանակագրություն
- 105 թ. — Ցայ Լունը հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից Չինաստանոում:
- 600 թ. — Թուղթը մուտք գործեց Կորեա:
- 625 թ. — Թուղթը մուտք գործեց Ճապոնիա
- 751 թ. — Թալասյան ճակատամարտ — չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում:
- 1238 թ. — Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին ոգտագործել հողմաղացներ:
- 1770 թ. (մոտավոր) — Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ:
- 1799 թ. — Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
- 1803 թ. — Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից:
- 1806 թ. — Հայտնագործվեց պատճենահանման թուղթը:
- 1827 թ. — Թղթի պատրաստման մեքենաները հայտնվեցին ԱՄՆ- ում
- 1856 թ. — Հայտնագործվեց գոֆրե ստվարաթուղթը:
- 1857 թ. — Հայտնագործվեց փայտանյութից թուղթ ստանալու եղանակը
[խմբագրել] Արտադրությունը
Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը: Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից` թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում:
[խմբագրել] Թղթի հատկությունները
- Խզման երկարությունը
- Կոտրման ունակությունը
- Սեղմելիությունը
- Ոլորելիությունը
- Խոնավությունը
- Ճերմակությունը
[խմբագրել] Թղթի տեսակները
Հայտնի է թղթի մոտ 600 տեսակ: Հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրական- նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական:
[խմբագրել] Խոշորագույն թուղթ արտադրողները
- International Paper (ԱՄՆ)
- Georgia-Pacific (ԱՄՆ)
- Weyerhaeuser (ԱՄՆ)
- Kimberly-Clark (ԱՄՆ)
- Stora Enso (Ֆինլանդիա)
- UPM-Kymmene (Ֆինլանդիա)
- Svenska Cellulosa Aktiebolaget (Շվեդիա)
- Anglo American plc (Mondi) (Մեծ Բրիտանիա)
- Sappi (ՀԱՀ)
- M-Real (Ֆինլանդիա)
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաև աստվածություն:
- A4 ֆորմատի թուղթը հնարավոր չէ ծալել 7-ից ավել անգամ:
- Զուգարանի թուղթը հայտնի է դեռևս 14-րդ դարից: 1857 թ. Նյու Յորքում Ջոզեֆ Ս Գայետտին կազմակերպել է զուքարանի թղթի արտադրությունը: Ներկայիս տեսքը այն ստացել է 1884 թվականին:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ամսագիր «Թուղթը և կյանքը»
- Թղթի ստանդարտները ISO 216
- Թղթի արտադրության նկարագրումը մանուկներին հասանելի ձևով
