Սպառողական գների ինդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողական գների ինդեքս (ՍԳԻ, անգլ.՝ Consumer Price Index, CPI), բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի արժեքի փոփոխությունը ժամանակի և տարածության մեջ: Հայաստանում այն պաշտոնապես հաշվարկվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

Հաշվարկ [խմբագրել]

Սպառողական գների ինդեքսի հաշվարկը կատարվում է Լասպեյրեսի բանաձևով:

CPI=I_L= \frac{\Sigma(Q^0*P^t)}{\Sigma(Q^0*P^0)}.