Քննարկում:Դոլար

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օգնության կարիք կա։ Ինչպե՞ս կարելի է հեռացնել կամ առանձնացնել «դոլար» հոդվածում գտնվող «50 փաստ դոլարի մասին» բաժինը, առանց ջնջելու այն։ Պատճառը հետևյալն է՝ «50 փաստ դոլարի մասին» բաժինը նախ չի համապատասխանում «դոլար» ընդհանուր հասկացությանը, այնտեղ գրված է լոկ ԱՄՆ դոլարի մասին։ Երկրորդը (ամենակարևորը)՝ «50 փաստ դոլարի մասին» բաժինը գրված է զավեշտական ոճով, Ջ. Բուշի ծաղրանկարով, «1 միլիարդ» դոլարի պատկերներով և այլն, ինչը թեև շատ զվարճալի է, բայց ամբողջ հոդվածին տալիս է ոչ հանրագիտարանային տեսք։ Wolf 21։46, 16 Մայիսի 2009 (UTC)

Ես համաձայն եմ, այդ բաժինը ջնջելու հետ։ Եթե որևե հետաքրքիր և հոդվածին սազող բան կա, ապա կարելի է դա, մի տեղ տեղափոխել-թողնել։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:48, 16 Մայիսի 2009 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար, հարգելի Xelgen. Հետագայում այդ բաժնից կարելի է ստեղծել առանձին հոդված, հեռացնել անլուրջ ծաղրանկարները, խմբագրել հեգնական տոնը և ապա համապատասխան հղում դնել «ԱՄՆ դոլար» հոդվածում։ Որովհետև, չնայած տեքստի զավեշտական բնույթի, այն նաև պարունակում է հետաքրքիր տվյալներ ամերիկյան դոլարի պատմությունից։ Wolf 00:26, 17 Մայիսի 2009 (UTC)[reply]