Մարդ բանական
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մարդ բանական | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Homo sapiens sapiens | ||||||||||||||
| Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||
|
Մարդ բանականը (լատիներեն՝ Homo sapiens) մի շարք անատոմիական առանձնահատկություններին կից, ժամանակակից մարդակերպերից, տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալից մակարդակով, հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ [1]: Մարդը, որպես կենսաբանական տեսակ, պատկանում է կաթնասունների կարգին և որպես այդպիսին ֆիզիկական մարդաբանության ուսումնասիրության առարկա է: Մարդու բնույթն ու էությունը փիլիսոփայական և կրոնական բանավեճի առարկա: Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է:
[խմբագրել] Ընդհանուր նկարագրությունը
Հիմնական մարդաբանական առանձնահատկությունները, որոնցով մարդը տարբերվում է պալեոանտրոպից և արխանտրոպից, ծավալուն գանգն է, ուղղաձիկ ճակատը, վերակնակապճային բուրգի բացակայությունը, լավ զարգացած կզակային ելունը:
[խմբագրել] Ծագման տեսությունները
Մարդկության ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ` պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ: Պոլիցենտրիզմի տեսությունը առաջադրել է Ֆրանց Վայդենռայնխը 1939թ.-ին: Նա գտնում էր, որ ժամանակակից մարդկային ռասաները առաջացել են նեանդերտալացիների ռասաներից: Համաձայն այդ տեսության ռասոգենեզի սկիզբը ստորին-միջին պալեոլիտն է: Տեսության թերությունը այն է, որ մարդու ծագումը տարբեր ռասաներից հակասում է տեսակային ժառանգականությանը: Առավել տարածված է մոնոցենտրիզմի տեսությունը, համաձայն որի նեոանտրոպները առաջացել են Առաջավոր և Միջին Ասիայի և հյուսիս-արևելյան Աֆրիկայի պալեոանտրոպների զարգացած ձևերից:
- ↑ "Human Evolution by The Smithsonian Institution's Human Origins Program". Human Origins Initiative. Smithsonian Institution. Retrieved 2010-08-30.