Գենոմ
Գենոմ` օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն, դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն: «Գենոմ» տերմինը առաջարկվել է Հանս Վինկլերի կողմից 1920 թ. մի կենսաբանական տեսակի օրգանիզմների քրոմոսոմների հապլոիդային հավաքածուում ներառված գեների ամբողջության նկարագրության համար: Այս տերմինի սկզբնական իմաստը վկայում էր այն բանի մասին, որ գենում հասկացությունը ի տարբերություն գենոտիպի հանդիսանում է ամբողջ տեսակի գենետիկական բնութագրիչ, այլ ոչ թե առանձնյակի: Մոլեկուլյար գենետիկայի զարգացմանը զուգահեռ տվյալ հասկացության իմաստը նույնպես փոխվեց: Հայտնի է, որ ԴՆԹ-ն, հանդիսանում է օրգանիզմների մեծամասնության մոտ գենետիկական տեղեկատվության կրիչ և, հետևաբար, կազմում է գենոմի հիմքը` իր մեջ ներառելով ոչ միայն գեները դրա ժամանակակից իմաստով: ԴՆԹ-ի էուկարիոտիկ բջիջների մեծ մասը ներկայացված է իրենց մեջ սպիտակուցների և ՌՆԹ-ի մասին տեղեկատվություն պարունակող նուկլեոտիդների չկոդավորվող (ավելցուկային) հաջորդականությամբ: Գենետիկական տեղեկությունները գտնվում են ոչ միայն կորիզի քրոմոսոմներում, այլ նաև ԴՆԹ-ի ոչ քրոմոսոմային մոլեկուլներում: Բակտերիաների մոտ այդպսի ԴՆԹ-ների թվին են պատկանում պլազմիդներ և մի շարք չափավոր վիրուսներ, Էուկարիոտ բջիջներում դա միդոքոնդրիումի, քլորոպլաստների և բջիջների այլ օրգանոիդների ԴՆԹ-ներն են: Սաղմնային գծի բջիջներում (սեռական բջիջների նախորդները և հենց իրենց գամետները) և սոմատիկ բջիջներում, գենետիկական ինֆորմացիայի ծավալները մի շարք դեպքերում զգալիորեն տարբերվում են: Օնտոգենեզի ժամանակ սոմատիկ բջիջները կարող են ծախսել սաղմնային գծի բջիջերի գենետիկական ինֆորմացիայի մի մասը, ամպլիֆիկացնել հաջորդականություների խմբերը և (կամ) զգալիորեն վերաբաշխել ելակետային գեները: Հետևաբար, գենոմ ասելով հասկանում են քրոմոսոմների հապլոիդային հավաքածուի և արտաքրոմոսոմային գենետիկական տարրերից յուրաքանչյուրի գումարային ԴՆԹ-ն: Առանձին կենսաբանական տեսակի գենոմի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել նախ օրգանիզմի սեռի հետ կապված գենետիկական տարբերությունները, քանի որ կնոջ և տղամարդու սեռական քրոմոսոմները տարբերվում են: Այնուհետև գեների ալլելային տարբերակների մեծ թվի և ուղեկցող հաջորդականությունների պատճառով, որոնք առկա են մեծ պոպուլյացիաների գենոֆոնդում, կարելի է խոսել միայն որոշակի միջինացված գենոմի մասին, որը ինքնին կարող է ունենալ զգալի տարբերություններ առանձնյակների գենոմից: Տարբերտեսակի օրգանիզմների գենոմների չափերը զգալիորեն տարբերվում են իրարից, ընդ որում հաճախ չի նկատվում կենսաբանական տեսակի էվոլյուցիոն բարդության մակարդակի և դրա գենոմի չափի միջև կորելյացիա: