Հայերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Հայերեն Վիքիպեդիա
Main page hywiki.png
URL՝ hy.wikipedia.org
Կոմերցիոն՝ Բարեգործական
Կայքի տիպ Ցանցային հանրագիտարան
Գրանցում Ոչ պարտադիր
Լեզու Հայերեն
Սեփականատեր Վիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում 2005 փետրվար
Հոդվածների թիվ՝ 25 007
Էջերի թիվ՝ 69 119
Խմբագրումների թիվ՝ 727 819
Գրանցված մասնակիցներ՝ 16 284
Ակտիվ մասնակիցներ՝ 229
Ադմինիստրատորներ՝ 7
Խորություն: 32.8

Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է: Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Բովանդակություն

Անվանում [խմբագրել]

Ստեղծման պահից ի վեր նախագիծը սկզբնապես կրում էր «Վիքիփեդիա» անվանումը։ Տարիների ընթացքում պարբերաբար եղել են քննարկումներ «Վիքիպեդիա» կամ «Վիկիպեդիա» անվանատարբերակներին անցնելու վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ավելի հարմար են և համապատասխանում են ժամանակակից արևելահայերենի կանոններին։

2012 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ անվանափոխության վերաբերյալ երկու փուլից բաղկացած[1]քվեարկություն, որի արդյունքում մասնակիցների մեծամասնությունը որոշեց հրաժարվել հին «Վիքիփեդիա» անվանատարբերակից և ընդունել նորը, որը՝ «Վիքիպեդիա» տարբերակը[2]:

Պատմություն և վիճակագրություն [խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Վիքիպեդիա:Վիճակագրություն 

Ստեղծվել է 2003 թ. փետրվարին։[3] Սակայն սկսել է զարգանալ միայն 2005-ից։ Առաջին հոդվածը ստեղծվել է այդ թվականի մարտի 1-ին։ Շուտով հոդվածների թիվը հասնում է 200-ի։ 2006 թ. ավարտին հոդվածների թիվը հասնում է 2.300-ի, 2008-ի ավարտին՝ 4.000-ի, իսկ 2010 թ. օգոստոսի 3-ին այն հատում է 10.000 հոդվածի շեմը: [4]

2011 թ. սեպտեմբերի 10-ին ստեղծվել է Հայերեն Վիքիպեդիայի 15.000-րդ՝ Ակոռիի Սուրբ Հակոբ վանք հոդվածը։ Իսկ արդեն 2012 թ. օգոստոսի 26-ին Աստերոիդների ցանկ (250401-250500) հոդվածով այն հատեց 30․000 հոդվածի սահմանը։ Այսօր՝ 2013 թ. Մայիսի 22-ին, Հայերեն Վիքիպեդիան ունի 45 632 հոդված:[5]

Հայերեն Վիքիպեդիան հիմա
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.22wmf4 (281e88a) տարբերակով:
Վիքիպեդիայում կա 45 632 հոդված և 217 100 էջ:
1 264 557 խմբագրում:
3793 բեռնած ֆայլ:
23 416 գրանցված մասնակից, ներառյալ 8 ադմինիտրատոր:

Հետաքրիր փաստեր [խմբագրել]

Միջացառումներ և ծրագրեր [խմբագրել]

Տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպատակ ունեն տարածել ազատ բովանդակության գաղափարը և համալրել Հայերեն Վիքիպեդիայի խմբագրողների քանակը։ Դրանցից ամենակարևորներն են․

Գրականություն [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. առաջինը և երկրորդը։
  2. Հայկական «Վիքիփեդիա»-ն քննարկում է անվանափոխության հնարավորությունը
  3. Վիքիմեդիա նախագծի վիճակագրության կայք, Վիքիպեդիաների ստեղծման պատմություն (Անգլերեն)
  4. Հայերեն Վիքիպեդիայի զարգացման վիճակագրություն
  5. Վիքիպեդիաների վիճակագրական ցանկ
  6. Հաշվարկված ըստ Գլխավոր Էջի էջադիտումների ամսական քանակի։
  7. Հոդվածների քանակական աճն ըստ եռամնսյակների։