Հելեն Քելլեր
| Հելեն Քելլեր | |
|---|---|
ամերիկացի գրող |
|
| ԱԱՀ՝ | Հելեն Քելլեր |
| Ծննդյան օր՝ | հունիս 27, 1880 |
| Ծննդավայր՝ | Ալաբամա, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունիս 1, 1968 |
| Վախճանի վայր՝ | Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Հելեն Ադամս Քելլերը (Հունիս 27, 1880 – Հունիս 1, 1968) կույր և խուլ ամերիկացի գրող, հասարակական գործիչ, ուսուցչուհի: Նա եղել է առաջին կույր և խուլ անձնավորությունը, ով ստացել է բակալավրի աստիճան արվեստի բնագավառում:[1] Քելլերի ուսուցչուհի Էնն Սալիվանը սովորեցրեց աղջնակին հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Այս պատմությունը ներկայացված է հանրահայտ The Miracle Worker (Հրաշքներ գործողը) ֆիլմում:
Վաղ մանկություն [խմբագրել]
Հելեն Ադամս Քելլերը ծնվել է 1880 թ. Հունիսի 27 - ին, Տասկումբիայում (Ալաբամա, ԱՄՆ), Արթուր և Քեյթ Ադամս Քելլերների ընտանիքում: Նրա ընտանիքն ապրում էր Այվի Գրին կալվածքում[2], որը կառուցել էր Հելենի պապը տասնամյակներ առաջ:[3]:
Հելեն Քելլերը չէր ծնվել կույր և խուլ: 19 ամսական հասակում նա հիվանդացավ մի հիվանդությամբ, որը բժիշկները ախտորոշեցին իբրև «ստամոքսի ու գլխուղեղի անոթների խցանում»: Ամենայն հավանականությամբ խոսքը քութեշի կամ էլ ուղեղի կարծր թաղանթի բորբոքման (մենինգիտ) մասին էր: Հիվանդությունը կարճատև էր, սակայն նրա մոտ առաջացրեց կուրություն և խլություն: Այդ ժամանակ նա քիչ թե շատ հաղորդակցվում էր վեցամյա Մարթա Վաշինգթոնի[4] հետ, ով ընտանեկան խոհարարի դուստրն էր. Մարթան հասկանում էր Հելենի նշանները: Յոթ տարեկան հասակում նա ուներ մոտ 60 նշաններ, որոնց օգնությամբ հաղորդակցվում էր իր ընտանիքի անդամների հետ:
1886 թ.-ին, նրա մայրը, ոգեշնչված Չարլզ Դիքենսի Ամերիկյան պատմություններ ստեղծագործության կերպարներից մեկով` Լաուրա Բրիդմանով, ով նույնպես խուլուհամր էր, սակայն հաջողությամբ ստացել էր կրթություն, Հելենին հոր ուղեկցությամբ ուղարկեց ԼՕՌ մասնագետ, բժիշկ Ջուլիան Քիսոլմի մոտ:[5] Վերջինս նրանց ծանոթացրեց Ալեքսանդր Բելի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր խուլ երեխաների հետ: Բելը խորհուրդ տվեց դիմել Պերկինսի կույրերի դպրոց (Հարավային Բոստոն, Բոստոն, Մասաչուսեթս), որտեղ կրթություն էր ստացել նաև Լաուրա Բրիդմանը: Մայքլ Անագանոսը` դպրոցի տնօրենը, խնդրեց դպրոցի շրջանավարտ, քսանամյա Էնն Սալիվանին, ով նույնպես տեսողության հետ խնդիրներ ուներ, դառնալ Հելենի ուսուցչուհին: Դա 49 տարի տևած բարեկամության սկիզբն էր:
Էնն Սալիվանը ժամանեց Քելլերի տուն 1887 թ.-ի մարտին և անմիջապես սկսեց ուսուցանել Հելենին հաղորդակցվել` բառերը նշանների միջոցով ափի մեջ հաղորդելով: Քելլերը սկզբից չէր հասկանում, որ ամեն մի իր ունի իր անվանումը: Քելլերի մոտ բեկումնային եղավ հաջորդ ամիսը, երբ նա հասկացավ, որ շարժումները, որոնք ուսուցչուհին անում էր Հելենի ձեռքի ափի մեջ` միաժամանակ մյուս ձեռքի վրա սառը ջուր լցնելով, նշանակում էր «ջուր»: Այդ օրվանից սկսած Հելենը պահանջում էր ուսուցչուհուց իրեն սովորեցնել նորանոր իրերի անվանումներ:
Ձախ աչքի ներընկածության պատճառով Հելենը միշտ լուսանկարվում էր աջ կողմից: Հասուն տարիքում նրա երկու աչքերն էլ փոխարինվեցին ապակյա ակնագնդերով` «բժշկական և կոսմետիկ պատճառներով»:[6]
Կրթություն [խմբագրել]
1888 թ. - ի մայիսից Քելլերը հաճախեց Պերկինսի Կույրերի Դպրոց: 1894 թ.-ին Հելենը և Էնն Սալիվանը տեղափոխվեցին Նյու Յորք, որպեսզի Հելենը հաճախի Ռայթ-Հյումասոնի խուլերի դպրոց: 1896 թ.-ին նրանք վերադարձան Մասաչուսեթս և Հելենը ընդունվեց Վեսթոնի քեմբրիջյան իգական դպրոց: 1900 թ.-ին նա ընդունվեց Ռեդքլիֆի դպրոց: Նրա երկրպագու Մարկ Տվենը Հելենին ներկայացրեց «Ստանդարտ Օյլ» ընկերության բաժնետեր Հենրի Ռոջերսին, ով իր կնոջ հետ միասին վճարեց Հելենի կրթության համար: 1904 թ.-ին 24 տարեկան հասակում Քելլերը ավարտեց Ռեդքլիֆի դպրոցը` դառնալով առաջին կույր և խուլ անձնավորությունը, ով ստացավ բակալավրի աստիճան արվեստի բնագավառում: Նա թղթակցում էր ավստրիացի փիլիսոփա և մանկավարժ Վիլհելմ Երուսաղեմի հետ, ով առաջիններից մեկն էր, որ բացահայտեց Հելենի գրական տաղանդը:[7]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Helen Keller FAQ»։ Perkins School for the Blind։ http://www.perkins.org/vision-loss/helen-keller/։
- ↑ Virtual tour of [http://en.wikipedia.org/wiki/Ivy_Green Ivy Green, Helen Keller's birthplace]
- ↑ Nielsen, Kim (2007), «The Southern Ties of Helen Keller», Journal of Southern History 73 (4)
- ↑ «The Story of My Life, by Helen Keller - discusses Martha Washington»։ Project Gutenberg։ էջ՝ 11։ http://www.gutenberg.org/catalog/world/readfile?fk_files=729&pageno=11։ Վերցված է 2010-03-07։
- ↑ Worthington, W. Curtis։ A Family Album: Men Who Made the Medical Center, Medical University of South Carolina։ ISBN 978-0-87152-444-7։
- ↑ Herrmann, Dorothy։ Helen Keller: A Life։ New York, NY: Knopf։ ISBN 978-0-679-44354-4։
- ↑ Herbert Gantschacher "Back from History! - The correspondence of letters between the Austrian-Jewish philosopher Wilhelm Jerusalem and the American deafblind writer Helen Keller ", Gebärdensache, Vienna 2009, p. 35ff.