Հարվարդի համալսարան
| Հարվարդի համալսարան | |
|---|---|
| Harvard University | |
| Կարգախոս | Veritas (լատ.` Ճշմարտություն) |
| Հիմնադրում | 1636 |
| Տիպ | Մասնավոր |
| Նախագահ | Դրյու Գիլպին Ֆոսթ |
| Ուսանողներ | 21 225 |
| Կամպուս | Քաղաքային 85 հա (գլխավոր) 8,9 հա (բժշկական) 145 հա (սպորտային ճամբար և բիզնես դպրոց) |
| Իրավաբանական հասցե | |
| Կայք | Harvard.edu |
Հարվարդի համալսարանը (անգլ.` Harvard University) մասնավոր գիտահետազոտական համալսարան է, որը գտնվում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրումն սկսվել է 1636թ.-ի սեպտեմբերի 8-ին: Համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը։
Համալսարանը բաժանված է 11 առանձին ակադեմիական ենթաբաժանումների միջև` 10 ֆակուլտետ և Ռեդքլիֆի անվան հետազոտությունների ակադեմիան, որոնք ունեն իրենց ճամբարները ամբողջ Բոստոնի քաղաքային տարածքում։
2010թ.-ի դրությամբ համալսարանում աշխատում է 2100 դասախոս և սովորում 6700 ուսանող և 14 500 ասպիրանտ։
ԱՄՆ-ի նախագահներից յոթն ավարտել են հենց Հարվարդը։ Համալսարանի հետ առնչվել են նաև 75 Նոբելյան մրցանակակիրներ, որոնք կա՛մ եղել են ուսանողներ, կա՛մ դասախոսներ, կա՛մ էլ` այլ աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ` համալսարանն առաջին տեղն է գրավում այն ուսումնական հաստատությունների մեջ, որոնք տվել են միլիարդատեր շրջանավարտներ։
Հարվարդի «Հարվարդ Կրիմսոն» համալսարանային ակումբը համալսարանային առաջնությունների (NCAA) շրջանակներում հանդես է գալիս 41 սպորտաձևերում։
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր Հարվարդի համալսարան թեմայով Վիքիպահեստում: