Մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gianfrancesco I Gonzaga by Pisanello.jpg

Մեդալ, (ֆրանս.` medaille, իտալ.` medaglia, լատ`. metallum- մետաղ), նշանավոր գործիչների կամ իրադարձությունների նվիրված մետաղյա, երկու, երբեմն՝ մեկ երեսանի պատկերազարդ նշան։ Հիմնականում լինում են կլոր կամ ձվածիր, երբեմն՝ բազմանկյուն (պլակետկա)։ Առաջին անգամ թողարկվել են Իտալիայում, 14-րդ դարում, ապա նաև ուրիշ երկրներում, սկզբնապես՝ ոչ միայն պետության, այլն առանձին անձանց, ընկերությունների կողմից։ Սակայն 12-13-րդ դարեր, որպես կանոն, մեդալի թողարկման իրավունքը վերապահվում է միայն պետությանը։ Մեդալ որպես պարգև առաջին անգամ սահմանել է շվեդ Գուստավ Ադոլֆ թագավորը (17-րդ դար) սպաներին պարգևատրելու համար։ 18-րդ դարի վերջին պարգևային մեդալներ մտցվեցին Լեհաստանում, Ֆրանսիայում և Պրուսիայում, Սոֆիա թագուհու կառավարման տարիներին (1682-1689)՝ Ռուսաստանում։ Առաջին հայատառ մեդալները երևան են եկել 17-րդ դարում։ Այնուհետև հայկական գրություններով մեդալներ են պատրաստվել 18-րդ դարում, Հոլանդիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png