Տնային տնտեսության հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնային տնտեսության հանրագիտարան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհանրագիտարան
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
ՀրատարակիչՀայկական հանրագիտարան հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1997
ՎիքիդարանՏնային տնտեսության հանրագիտարան

Տնային տնտեսության հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատարակչության տպագրած հայերեն հանրագիտարան։ Լույս է տեսել 1997 թվականին։ Տնային տնտեսության հանրագիտարանը «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի առաջին գիրքն է։ Այն ներառնում է նաև «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» և «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը։

Մատենաշարի յուրաքանչյուր գիրք որոշակի թեմատիկ ուղղվածության ինքնուրույն հանրագիտարան է և մատենաշար է ներառվել հետամտած ընդհանրական նպատակից ելնելով օգնել մարդկանց ճանաչելու իրենց կենցաղը, առավել արդյունավետ կազմակերպելու իրենց առողջությունն ու հանգիստը, ճանաչելու ու լավագույնս կողմնորոշվելու հայրենի բնաշխարհում, հոգալու նրա պահպանության ու վերարտադրության մասին։

«Տնային տնտեսության հանրագիտարանը» մատենաշարի առաջին գիրքն է և կազմված է 7 բաժնից՝ Բնակարան, Սնունդ, Առողջություն և կոսմետիկա, Հագուստ և կոշիկ, ժամանց, Այգեգործական հողամաս, Տոներ և հիշատակի օրեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։