Գիրք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիրք - տեղեկատվությունը ժամանակի ու տարածության մեջ վերարտադրելու և հաղորդելու համար նախատեսված պատմականորեն ամրակայված ձև։ Սկզբում եղել է ձեռագիր, հետո` տպագիր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականի` գիրքը պետք է ունենա էջերի որոշակի քանակ` 3 մամուլ` 48 էջից ոչ պակաս։ Գեղարվեստական խոսքի նյութականացման և տարածման հիմնական միջոց է։ Գրականագիտության մեջ գիրք տերմինը երբեմն ձեռք է բերում ժանրաստեղծ նշանակություն. օրինակ` «Երգերի գիրք» կամ Հայնրիխ Հայնեի «Լեգրանի գիրք» և այլն։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան», էջ 51-52.