Հայոց պաշտամունքային վայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պաշտամունքային վայրեր
ՀեղինակՍտեփան Մելիք-Բախշյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհանրագիտարանային բառարան
Թեմահայկական կրոնական կառույցներ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր432 + 10 էջ ներդիր
ԽմբագիրՍտեփան Մելիք-Բախշյան
ՆկարազարդողՀարություն Երանոսյան, Մելիք Բաղդասրյան և այլն
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԵՊՀ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2009
ԳՄՍՀ978-5-8084-1068-8
ՀՏԴ941 (479.25) : 23/28
ԳՄԴ63.3 (2Հ) + 86.37

Հայոց պաշտամունքային վայրեր, Ստեփան Մելիք-Բախշյանի կողմից կազմված հանրագիտարանային բառարան, որը համառոտ տեղեկություն է բովանդակում հայկական գրեթե բոլոր կրոնական կառույցների մասին[1]։

Գրքի խմբագրական խորհրդի մեջ էին մտնում. Արամ Սիմոնյանը (գլխավոր խմբագիր), Հայկ Ավետիսյանը, Գեղամ Բադալյանը և Մհեր Մելիք-Բախշյանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականներին Երևանի պետական համալսարանի չորս երիտասարդ դասախոսներ§ Գևորգ Ջահուկյանը, Թադևոս Հակոբյանը, Ստեփան Մելիք-Բախշյանը և Հովհաննես Բարսեղյանը ձեռնամուխ եղան ստեղծելու Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Երբ ավարտվեց այդ հինգհատորյակի տպագրությունը, հեղինակներից ողջ էր միայն Հովհաննես Բարսեղյանը։ Այդ բառարանի ստեղծման տարիներին վաստակաշատ պատմաբան Ստեփան Մելիք-Բախշյանն առանձնացրել է հայոց պաշտամունքային վայրերին վերաբերվող նյութերը, կատարել լրացումներ§ ծրագրելով հետագայում հրատարակել «Հայոց պաշտամունքային վայրերի հանրագիտարան»։ Սակայն մահը հնարավորություն չտվեց նրան ավարտի հասցնել այդ գործը, բայց արված աշխատանքն էլ ուշագրավ ու արժեքավոր էր և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական բաժանմունքի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի հովանավորության շնորհիվ ԵՊՀ հրատարակչությունը Մելիք-Բախշյանի հավաքած նյութերի հիման վրա լույս ընծայեց «Հայոց պաշտամունքային վայրեր» հանրագիտարանը[1]։

Գրքում զետեղված լուսանկարների մեծ մասի հեղինակը Հարություն Երանոսյանն է։ Օգտագործված են նաև Մելիք Բագդասրյանի և ուրիշների լուսանկարները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։