Զավեն Եկավյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը, միաժամանակ` Փարիզի հասարակագիտական ակադեմիան, Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի պետական համալսարանը, 1977 թվականին՝ Փարիզի պետական վարչագիտական ինստիտուտը։ 1972-1984 թվականներին դասավանդել է Սորբոնի համալսարանում, 1972-1984 թվականներին եղել է Մարի-Նուբար ուսանողական ոստանի տնօրեն, 1984-2011 թվականներին՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն[2]։