Հովհաննես Չեքիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեքիջյան Հովհաննես Հարությունի (ծնվ. դեկտեմբերի 23, 1928, Ստամբուլ, Թուրքիա), խորհրդային երգչախմբային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել]

Ուսում[խմբագրել]

1951 թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-60 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետ. երգչախմբի գլխ. դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-61 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։ [1]

Գործունեություն[խմբագրել]

1961 թ. ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունենում ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-77 թթ. դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանում, 1975-ից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։ ՀԽՍՀ պետ. մրց. (1970), ԽՍՀՄ պետ. մրց. (1975)։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան