Մովսես Խորենացու մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքով։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Անանիա Շիրակացու մեդալի հետ մեկտեղ։

Մեդալի կարգավիճակը[խմբագրել]

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել]

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել]

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, լուսավորության և բարձրագույն կրթության ու գիտության նախարարությունների կողմից։

Կրելու կարգը[խմբագրել]

Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Անանիա Շիրակացու մեդալից հետո։[1]

Մեդալի նկարագրությունը[խմբագրել]

Մովսես Խորենացու մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում տեղադրված է Մովսես Խորենացու ուռուցիկ պատկերը, ձեռքին՝ գրիչ և «Հայոց պատմությունը»։

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։

Մեդալն ունի երիզ, ներքևի մասում կա մակագրություն՝ «Մովսես Խորենացի»։

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերն ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է, մուգ բորդո երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել]

Հիմնադրման պահից ցայսօր մեդալով պարգևատրվել է 727 անձ:

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 379 անձ։

379 պարգևատրվածներից 269-ը ՀՀ, 110-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 110 օտարերկրյա քաղաքացիներից 17-ը՝ Լիբանան Լիբանանի, 16-ը՝ Սիրիա Սիրիայի, 11-ական՝ Ֆրանսիա Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, 9-ը՝ Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 7-ը՝ Վրաստան Վրաստանի, 6-ը՝ Արգենտինա Արգենտինայի, 4-ը՝ Թուրքիա Թուրքիայի, 3-ական՝ Իրան Իրանի, Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի և Ուրուգվայ Ուրուգվայի, 2-ական՝ Կանադա Կանադայի և Իսրայել Իսրայելի, 1-ական՝ Ավստրիա Ավստրիայի, Բուլղարիա Բուլղարիայի, Գերմանիա Գերմանիայի, Դանիա Դանիայի, Եգիպտոս Եգիպտոսի, Իտալիա Իտալիայի, Իսպանիա Իսպանիայի, Կիպրոսի Հանրապետություն Կիպրոսի, Հորդանան Հորդանանի, Շվեյցարիա Շվեյցարիայի, Չիլի Չիլիի, Ռումինիա Ռումինիայի, Սլովենիա Սլովենիայի, Վատիկան Վատիկանի, Ուկրաինա Ուկրաինայի և ԼՂՀ ԼՂՀ քաղաքացիներ են։

379 պարգևատրվածներից 253-ը տղամարդ են, 126-ը՝ կին։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008թ. - 16,
  • 2009թ. - 49,
  • 2010թ. - 38,
  • 2011թ. - 110,
  • 2012թ. - 54,
  • 2013թ. - 64,
  • 2014թ. - 48։

Մովսես Խորենացու մեդալակիրները[խմբագրել]

Հիմնական հոդված՝ Մովսես Խորենացու մեդալակիրներ

Հղումներ[խմբագրել]