Կարեն Դեմիրճյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կարեն Դեմիրճյան
Demirchyan Karen.JPG
քաղաքական և պետական գործիչ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ 1932 ապրիլի 17
Ծննդավայր՝ Երևան
Վախճանի օր՝ 1999 հոկտեմբերի 27
Վախճանի վայր՝ Երևան


Կարեն Սերոբի Դեմիրճյան (1932 ապրիլի 171999 հոկտեմբերի 27) հայ քաղաքական և պետական գործիչ։

Հայաստանի (ՍՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1974-1988։

Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974 – 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: Շուտով իր քաղաքականություն վերադառնալուց հետո, 1999-ին նա դառնում է Հայաստանի անկախ հանրապետության խոսնակ: Հենց նույն տարում էլ նա իր ընկերների հետ միասին սպանվում է Խորհրդարանում նիստերից մեկի ժամանակ:

Կարեն Դեմիրճյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

[խմբագրել] Կենսագրություն

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում:

  • 1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն:

Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը:

  • 1955 թ. նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:

Կ.Ս. Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:

  • 1958 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար:
  • 1959 - 1961 թթ. Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի

էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 թվականից սկսած` դիրեկտոր: Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ:

  • 1966 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա` 1971 թ. նոյեմբերի 1` երկրորդ քարտուղար:
  • 1972 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ:

1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:

  • 1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ:

Պարգևատրվել է` Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով:

  • 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց:

Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:

  • 1991 թ. մինչև 1999 թ. Կ.Ս. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն:

Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության:

  • 1998 թ. նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու:
  • 1999 թ. մայիսին Կ.Ս. Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները:

Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը: Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը` կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: 27.12.1999 թ.

Դեմիճյանի դիմաքանդակը Պանթեոնում


[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝




Parliament Yerevan building.jpg ՀՀ ԱԺ նախագահներ Parliament Yerevan building.jpg

Բաբկեն Գուրգենի ԱրարքցյանԽոսրով Մելիքի ՀարությունյանԿարեն Սերոբի ԴեմիրճյանԱրմեն Ավագի ԽաչատրյանԱրթուր Վահանի ԲաղդասարյանՏիգրան Սուրիկի ԹորոսյանՀովիկ Արգամի ԱբրահամյանՍամվել Պարգևի Նիկոյան

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով