Շառլ Ազնավուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Ազնավուր
Charles Aznavour

Շառլ Ազնավուրը
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Շահնուր Վաղինակ Ազնավուրյան
Shahnour Vaghenag Aznavourian
Ծնված մայիսի 22, 1924 (1924-05-22) (88 տարեկան)
{{{2}}} Փարիզ, Ֆրանսիա
Ժանրեր Պոպ
Շանսոն
Ջազ
Մասնագիտություն Երգիչ-երգահան, դերասան, հասարակական գործիչ, դիվանագետ
Գործունեություն 1936–ներկա
Լեյբլ EMI
MusArm Records
Կապված Կլոդ Լոմբարդ
Կատյա Ազնավուր
Կայք http://www.charlesaznavour-lesite.fr/


Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, ծնվ. 1924 մայիս 22Փարիզ), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[1]:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009թ. մայիսի 4-ից` Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում, Շառլ Ազնավուրի հրապարակում

[խմբագրել] Ֆիլմեր

  • Շառլ Ազնավուր, Հայաստան 1989 (1989) ռեժիսոր Լևոն Մկրտչյան
    ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիա, գունավոր՝ 35mm
    Ֆիլմը պատմում է նշանավոր երգչի երկրաշարժից տուժած Հայաստան, իր այցելության մասին։
    Շառլ Ազնավուրը այս ֆիլմում հիմնականում խոսում է հայերեն։

http://www.youtube.com/watch?v=tHEd5L1i6gg

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. «Շառլ Ազնավուրը նշանակվել է դեսպան»։ 2009 մայիսի 6։ http://hetq.am/am/politics/aznavur/։ Վերցված է 2010 փետրվարի 11։ 


[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Commons-logo.svg
Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցի
Շառլ Ազնավուր

2009թ. մայիսի 4-ից
Հաջորդող
----
Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Շառլ Ազնավուր

2009թ. մայիսի 5-ից
Հաջորդող
----
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով