Վազգեն Սարգսյան
| Վազգեն Սարգսյան | |
|---|---|
| Ծննդյան օր՝ | մարտի 5, 1959 |
| Ծննդավայր՝ | գ. Արարատ, Արարատի մարզ, Հայաստան |
| Վախճանի օր՝ | Հոկտեմբերի 27 1999 թ. |
Վազգեն Սարգսյան (Մարտ 5, 1959թ. - Հոկտեմբեր 27, 1999թ.), հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Վազգեն Սարգսյանը ծնվել է Արարատ գյուղում: Գյուղի միջնակարդ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։[1]
Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը[2]։
Գրականություն [խմբագրել]
- Հովիկ Չարխչյան, Սպարապետ (հրապարակումների ժողովածու), Երևան, 2002։
Հղումներ աղբյուրներին [խմբագրել]
- ↑ Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
- ↑ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարություն։ Վազգեն Սարգսյան։
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան 05 դեկտեմբեր 1991 — 20 հոկտեմբերի 1992 |
Հաջորդող Վազգեն Մանուկյան |
| Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտպանության հարցերի գծով խորհրդական Վազգեն Սարգսյան 20 հոկտեմբերի 1992 — 05 մարտի 1993 |
Հաջորդող Վազգեն Մանուկյան |
| Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Պետական նախարար Վազգեն Սարգսյան 05 մարտի 1993 — 17 մայիսի 1995 |
Հաջորդող Պաշտոնը վերացվել է |
| Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է |
«Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Վազգեն Սարգսյան հուլիս 1993 — 27 հոկտեմբերի 1999 |
Հաջորդող Մանվել Գրիգորյան |
| Նախորդող Սերժ Սարգսյան, Միքայել Հարությունյան ժ/պ |
ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան 25 հուլիսի 1995 — 11 հունիսի 1999 |
Հաջորդող Վաղարշակ Հարությունյան |
| Նախորդող Արմեն Դարբինյան |
ՀՀ Վարչապետ Վազգեն Սարգսյան 11 հունիսի 1999 — հոկտեմբերի 27 1999 |
Հաջորդող Արամ Զ. Սարգսյան |
