Ֆիզուլիի շրջան
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Ֆիզուլի
Ֆիզուլիի շրջան (ադրբ. Füzuli Rayonu), Ադրբեջանական Հանրապետության դե յուրե վարչական միավոր: 1993 թվականի ամառվանից շրջանի հյուսիս-արևմտյան մասը, ընդգրկելով համանուն Ֆիզուլի (Վարանդա) քաղաքը, գտնվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղաի Հանրապետության վերահսկման տակ, որի վարչական բաժանման համաձայն այդ տարածքը մտնում է ԼՂՀ Հադրութի շրջանի կազմի մեջ:
Համաձայն 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի այդ տարածքը դիտարկվում է որպես հայկական ուժերի կողմից օկուպացված[1][2]:
Պատմություն [խմբագրել]
Ֆիզուլիի շրջանը համապատասխանում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի Հարճլանք գավառին ու Մյուս Հաբանդ գավառի մի մասին։
1603-ից մինչև 1828-ը եղել է Պարսկաստանի կողմից պաշտոնապես ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքության կազմում։ 1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա, Արևելյան Հայաստանի մի շարք այլ տարածքների հետ, միացվել է Ռուսական Կայսրությանը։ Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով, որի շուրջ ստեգծվել էր համանուն բնակավայր (բնակիչները ռուսներ, հայեր և թաթարներ էին)։ 1921-ին անցել է Խորհրդային Ադրբեջանին։ 1930-ի օգոստոսի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ հրամանագրով Կարյագինոն վերանվանվել է «Ֆիզուլի»։
Շրջանի մեծ մասը (արևմտյան) ազատագրված է Արցախի պաշտպանության զինյալ ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։ Այժմ այն կրկին Արցախի (ԼՂՀ) Հադրութի շրջանի մաս է կազմում։