Մյուս Հաբանդ
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Հաբանդ (այլ կիրառումներ)
Մյուս Հաբանդ կամ ուղղակի Հաբանդ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում, Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արևմտյան եզերքը:[1]:
Բովանդակություն |
Աշխարհագրություն[խմբագրել]
Հաբանդի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջաններին:
Պատմություն[խմբագրել]
Հաբանդի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Ս. Գրիգորիս մատուռը: Նշանավոր էր Հաբանդի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)` համանուն և եպիսկոպոսանիստ վանքով: Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գյուղերի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է 8-9-րդ դարերից) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արևելցի, Վարդան Արևելցի և ուր.) հաճախ կոչել են բովանդակ Հաբանդ, իսկ "Գորոզու բարբառ" ասելով` հասկացել առհասարակ Արցախի բարբառ: Ուշ միջնադարում Հաբանդը վարչականորեն բաժանվել է Դիզակի (հարավային մասը) և Վարանդայի (հյուսիսային մասը) գավառների` համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը:
Տես նաև[խմբագրել]
Գրականություն[խմբագրել]
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք»:
Ծանոթագրություններ[խմբագրել]
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |