Օգոստոսի 8
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Օգոստոս | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | ||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Օգոստոսի 8, տարվա 220-րդ (221-րդ նահանջ տարիներում) օրն է:
Դեպքեր [խմբագրել]
- 1709թ. պադրե Բարդուղիմեոս դե Գուսմանը ցույց է տվել Պորտուգալիայի թագավորին օդագնացության հնարավորությունները
- 1793թ. հեղափոխական բանակը պաշարել է ապստամբված Լիոնը
- 1918թ. Առաջին համաշխարհային պատերազմ. սկսել է Ամյենի ճակաատամարտը
- 1940թ. Երկրորդ համաշխարհային պատերազմ. Վիլհելմ Քեյթելը ստորագրել է «Կենտրոնացում արևելքում» դիրեկտիվը
- 1945թ. ԽՍՀՄ-ը Ճապոնիային պատերազմ է հայտարարել
- 1960թ. Հարավային Քասայի նահանգը հայտարարել է Կոնգոյից դուրս գալու մասին
- 1967թ. Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի կազմավորում (ԱՍԵԱՆ)
- 1992թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշենը գյուղ և մինչ այսօր գտնվում է օկուպացված վիճակում
- 2008թ. Ռուսաստանի, Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ակտիվ մարտական գործողություններ են սկսվել:
Ծնունդներ [խմբագրել]
- 1905թ. հայ արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը
- 1951թ. Արցախի ազատամարտիկ Վիգեն Գրիգորյանը
- 1937թ. հայ ռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը
- 1937թ. ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը
- 1981թ. շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը
- 1901թ. ամերիկացի ֆիզիկոս Էռնստ Լոուրենսը
- 1980թ. ամերիկացի դեարասան, ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Ուրին
Մահեր [խմբագրել]
- 1984թ. Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ Աշոտ Մելքումյանը
- 1991թ. Խորհրդային Միության հերոս Իվան Կոժեդուբը
- 1694թ. ֆրանսիացի աստվածաբան, փիլիսոփա և մալեմատիկոս Առնո Անտուանը
Մեդիաֆայլեր այստեղ՝ Օգոստոսի 8