Իվան Կոժեդուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
KozhedubIN.jpg

Իվան Նիկիտովիչ Կոժեդուբ (8 հունիսի 1920 – 8 օգոստոսի 1991), ԽՍՀՄ օդաչու, ավիացայի գեներալ-գնդապետ (1970), Խորհրդային Միության եռակի հերոս (4.2.1944, 19.8.1944, 18.8.1945)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Ավարտել է Չուգուեի օդաչուական ուսումնարանը (1941)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է օղակի, էսկադրիլիայի հրամանատար, կործանիչ ավիագնդի հրամանատարի տեղակալ, կատարել է 330 մարտական թռիչք, մղել 120 օդային մարտ, անձամբ ոչնչացրել թշնամու 62 ինքնաթիռ։ Պատերազմից հետո ավարտել է Ռազմաօդային (1949), Գլխավոր շտաբի ռազմային (1956) ակադեմիաները։ ԽՍՀՄ II—V գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Կարմիր աստղի 2 շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Հավատարմություն հայրենիքին» (1967) գիրքը։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png