Հայրենական պատերազմի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Հայրենական պատերազմի շքանշանԽՍՀՄ ռազմական շքանշան, հաստատված ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով` «Հայրենական պատերազմի I եւ II աստիճանի շքանշանի ստեղծման կարգը», մայիսի 20-ին 1942 թ.։ Հետագայում շքանշանի նկարագրության մեջ որոշ փոփոխություն է մտցվել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով` հունիսի 19-ին, 1943 թ., իսկ շքանշանի կարգավիճակի մեջ`ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դեկտեմբերի 16-ին, 1947 թ.։ Պատերազմի ժամանակ այս շքանշանով պարգևատրվել են 1 276 000 մարդ, այդ թվում, մոտ 350 հազարը` I աստիճանի շքանշանով։

Շքանշանով պարգևատրվողները[խմբագրել]

Պարգևատրվում են Կարմիր Բանակի շարքային և հրամանատարային կազմը, Ռազմածովային նավատորմը և պարտիզանական ջոկատները, ԽՍՀՄ-ի համար մղված մարտերում քաջություն, տոկունություն և արիություն դրսևորած, ինչպես նաև այն զինծառայողները, ում գործողությունները նպաստել են Բանվոր-գյուղացիական Կարմիր Բանակի ռազմական գործողությունների հաջողությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png