Ալեքսանդր Պրոխորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պրոխորով
ռուս.՝ Александр Прохоров
Ծնվել էհուլիսի 11, 1916(1916-07-11)[1][2][3][…]
Աթետթոն, Թուինսլենդ
Մահացել էհունվարի 8, 2002(2002-01-08)[1][2][3][…] (85 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և խմբագիր
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Prokhorov General Physics Institute?, SINP MSU? և Լազերային Ֆիզիկա
Գործունեության ոլորտֆիզիկա[4], քվանտային էլեկտրոնիկա, լազեր[4] և մազեր[4]
Պաշտոն(ներ)գլխավոր խմբագիր
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[5] և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ (1939), Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ անդամ, 1966 և 1991
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1952)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][4]
Գիտական ղեկավարVladimir Migulin? և Սերգեյ Ռիտով
Եղել է գիտական ղեկավարՆիկոլայ Բասով, Nikolay Karlov?, Ռադիկ Մարտիրոսյան, Leonid Kornienko? և Evgeny Velikhov?
Հայտնի աշակերտներEvgeny Velikhov?, Yevgeny Dianov?, Nikolay Karlov?, Vyacheslav Osiko?, Նիկոլայ Բասով և Pavel Pavlovich Pashinin?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Galina Shelepina?
 Aleksandr Prokhorov Վիքիպահեստում

Ալեքսանդր Միխայլովիչ Պրոխորով (ռուս.՝ Александр Михайлович Прохоров, հուլիսի 11, 1916(1916-07-11)[1][2][3][…], Աթետթոն, Թուինսլենդ - հունվարի 8, 2002(2002-01-08)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս և սովետական ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, ակադեմիկոս (1966), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։

Ծնվել է Ավստրալիայում։ 1939 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1946-1982 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում (1954 թվականից՝ տատանումների լաբարատորիայի վարիչ, 1968 թվականից՝ տնօրենի տեղակալ)։ 1982 թվականից՝ ԽՍՀՄ ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, 1959 թվականից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1971 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ամբիոնի վարիչ։

Հետազոտությունները նվիրված են քվանտային էլեկտրոնիկային և նրա կիրառություններին, ռադիոֆիզիկայի, արագացուցիչների ֆիզիկային, ռադիոսպեկտրադիտմանը, լազերային ջերմամիջուկային սինթեզին, ոչ գծային օպտիկային, պինդ մարմնի ֆիզիկային։

Փորձով ապացուցել է սինխրոտրոնի սանտիմետրային ալիքների ճառագայթման կոհերենտությունը (1951)։

Մշակել է հաճախականության և ժամանակի մոլեկուլային չափանմուշներ, որը 1954 թվականին (Նիկոլայ Բասովի հետ միասին), հանգեցրել է ամիակի վրա առաջին մոլեկուլային քվանտային գեներատորի ստեղծմանը։

1955 թվականին Բասովի հետ առաջարկել է սկզբունքային նոր մեթոդ՝ բացասական կլանումով միջավայրի ստեղծմանը, այսպես կոչված՝ երեք մակարդակների մեթոդը։ 1955-1960 թվականներին աշխատել է քվանտային պարամագնիսական ուժեղացուցիչների ստեղծման վրա՝ գերբարձր հաճախությունների տիրույթում, հետազոտել է մեծ թվով բյուրեղների հատկությունները, որոնք կիրառություն գտան այդ ուժեղացուցիչներում։ Հատկապես նշանակալից է Պրոխորովի հետազոտությունը քվանտային էլեկտրոնիկայում սուտակների կիրառությամբ ուղղությամբ։

1958 թվականին առաջարկել է, այսպես կոչված, բաց ռեզոնատորը, որը լայն կիրառություն է գտավ լազերային տեխնիկայում։

1959 թվականին Բասովի հետ արժանացել է Լենինյան, իսկ 1964 թվականին՝ Բասովի ու Չարլզ Հարդ Թաունսի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի։

1960 թվականից Պրոխորովն իր հետազոտությունների հիմնական ուղղությունն է դարձրել լազերներում ընթացող երևույթների հետազոտումը, ամենաբազմազան լազերների ստեղծումն ու կիրառությունը։

Աշխատակիցների հետ մշակել է երկքվանտային անցումներով նոր օպտիկական գեներատորների սկզբունքը։

1966 թվականին կառուցել է գազադինամիկական լազեր։

Լազերային բարձր ջերմաստիճանային պլազմայի ուղղությամբ Պրոխորովի աշխատանքները մեծապես նպաստել են կառավարող պլազմային ջերմամիջուկային սինթեզի բնագավառի ստեղծմանը։

Եղել է ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1973 թվականից), ԽՍՀՄ Մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Ստեղծել է ֆիզիկայի մեծ դպրոց։ Ընտրվել է աշխարհի շատ նշանավոր ակադեմիաների անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 212-213։