Պոլիկարպ Կաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիկարպ Կաշ
Polykarp Kusch.jpg
(ֆիզիկոս)
Բնագիր ԱԱՀ՝ Polykarp Kusch
Ծննդյան օր՝ հունվարի 26, 1911
Ծննդավայր՝ Բլանկենբուրգ (Գերմանիա)
Վախճանի օր՝ մարտի 20, 1993
Վախճանի վայր՝ Դալլաս (ԱՄՆ)

Պոլիկարպ Կաշ (անգլերեն՝ {{{1}}} Polykarp Kusch, հունվարի 26 1911 - մարտի 20 1993) - ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1956)։

[խմբագրել] Կյանքը

Ծնվել է 1911 թվականի հունվարի 26-ին, Բլանկենբուրգում (Գերմանիա): Ավարտել է Քեյսի Տեխնոլոգիական ինստիտուտը (1931)։ 1931-1936 թթ. աշխատել է Իլինոյսի, իսկ 1936-1937 թթ.` Մինեսոտայի, 1937-1972 թթ.` Կոլումբիայի համալսարաններում։ 1956 թվականից Ազգային ակադեմիայի անդամ, 1972-ից`Տեխասի (Դալլաս) համալսարանի պրոֆեսոր։

[խմբագրել] Գործունեությունը

Հիմնականում զբաղվել է ատոմային, մոլեկուլային և միջուկային ֆիզիկայով։ Մասնավորապես հետազոտել է ատոմային, մոլեկուլային և միջուկային հատկությունները և երևույթները մոլեկուլային փնջերի մեթոդով։ Չափել է ատոմային ջրածնի հիմնական վիճակի գերնուրբ կառուցվածքի ճեղքումը, որոշել է պրոտոնի մագնիսական մոմենտի հարաբերությունը ատոմի էլեկտրոնի ուղեծրային մագնիսական մոմենտին: 1948-ին բացառիկ ճշտությամբ չափել է էլեկտրոնի անոմալ մագնիսական մոմենտը։ 1955 թ.-ին ստացել է Նոբելյան մրցանակ։ Մահացել է 1993թվականին։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով